Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 31

«Բարաք Օբաման նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրեց «փոփոխության» ծրագրով և նոր մոտեցումներ խոստացավ ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում: Սակայն, ընտրություններից հետո նա հիասթափեցրեց իր կողմնակիցներին` շարունակելով իր նախորդի վարած քաղաքականությունը:

Օբամայի` անցյալի հետ կապերը չխզելու օրինակ կարող է ծառայել նրա կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության առաջադրումը: Բրայզան Բուշի վարչակազմի մնացուկն է` իր խայտառակ ու վիճահարույց անցյալով: Օբամայի վարչակազմի և Միացյալ Նահանգների համար նա ավելի շուտ խանգարիչ հանգամանք է, քան արժանիք», - գրում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր  ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 637 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  հուլիսի 29-ի լույս  30-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Հորադիզ, Կորգան, Կարաչուկ, Քարվենդ, Մարզիլի, Բաշ-Քարվենդ, Թաղիբեյլի, Սեյսուլան, և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 511 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Դեռևս հունիսին Ռիգայում ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանից հետո Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարեց, որ այդ նստաշրջանի շրջանակներում ՆԱՏՕ ԽՎ նախագահ Ջոն Թաների հետ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման հնարավորությունները: Բայց այդ ժամանակ ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը հերքեց այդ տեղեկատվությունը: Այդ մասինPanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ  ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 501 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հայ-թուրքական սահմանում թուրքական մասնագիտական խումբը հետազոտական աշխատանքներ է իրականացնում: Իգդիրի նահանգապետ Ամիր Չիչեքը լրագրողների այն հարցին, թե արդյոք այդ հետազոտություններն արվում են հայ-թուրքական սահմանի բացման համար, պատասխանել է. «Այդպիսի բան չկա: Չեմ կարող պարզաբանում տալ»:

«Հաբերթուրք» (Haberturk) լրատվականի տեղեկացմամբ` Իգդիր Ալիջան անցակետի 6 կիլոմետրանոց հատվածում և տեղի կամրջի վրա տեղազննման աշխատանքներ են իրականացվում: Մասնագետները ձեռնամուխ են եղել երկար տարիներ չօգտագործված նեղ ճանապարհահատվածի և կամրջի վերանորոգման ծրագրի մշակմանը: Ալիջան ժամանած ճանապարհների շրջանային վարչության մասնագետն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 482 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

      «Հարգելի պարոն Թաներ, 
  
Դիմում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հավանական զեկույցի առնչությամբ, որը նախատեսվում է պատրաստել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում: Անկեղծ ասած զարմացած եմ, որ նման քայլը կարող էր տեղի ունենալ առանց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ համապատասխան խորհրդակցության: 
  
Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջնորդությամբ: Մեր համոզմամբ, նկատի ունենալով բանակցությունների գաղտնիությունը, առանձնահատկությունները եւ զգայուն բնույթը, Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս կայացած նախաձեռնությունները, նույնիսկ բարի մտադրությամբ, բանակցային գործընթացը վտանգելու եւ միջնորդական ջանքերը խափանելու մեծ ներուժ ունեն: Հետեւաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված որեւիցե նախաձեռնություն ցուցաբերելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել Մինսկի խմբի համանախագահների հետ` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ եւ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 552 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Օրաթերթը ենթադրություն է անում, որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու պայմանագրում նախատեսվող փոփոխությունների արդյունքում Հայաստանը, ըստ անհրաժեշտության, կարող է օգտագործել Գյումրիի ռուսական ռազմաբազայի սպառազինությունները:

Ռուսաստանը փորձում է ապահովել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը։ Հուլիսի 29-ին ռուսական «Վեդոմոստի» թերթը գրեց, որ Մոսկվան երկու դիվիզիոն զենիթահրթիռային Ս-300 ՄՊՈՒ-2 «Ֆավորիտ» համալիր կմատակարարի Ադրբեջանին, նույն օրը ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունում հերքեցին այդ տեղեկատվությունը: Ինֆորմացիոն այս արտահոսքից հետո երեկ բավական ուշագրավ մի լուր հաղորդեց ռուսական Inter ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 501 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք պաշտոնական այցը Հայաստանի համար տարբեր պատճառներով խիստ կարեւոր է համարում միջազգայնագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Առաջինը ռազմաքաղաքական բլոկն է, կարծում եմ կստորագրվեն կարեւոր փ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 451 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հայոց ցեղասպանության ժառանգների կողմից թուրքական կառավարության դեմ դատական հայցով հանդես գալու որոշումը ողջունելի է։ Այս մասին Tert.am–ին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների կողմից թուրքական կառավարության դեմ հայց ներկայացնելու որոշումը, որով նրանք պահանջում են միլիարդավոր դոլարների փոխհատուցում 20-րդ դարասկզբին կորցրած անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև բանկային հաշիվներում ունեցած գումարների դիմաց։«Ես երկու նկատառում ունեմ դրա վերաբերյալ։ Նախ նման քայլերը պետք են և անխոս ողջունելի են, բայց կա մտավախություն, որ նման նախաձեռնությունները կարող են կրել հատվածական, ցաքուցրիվ բնույթ և չտեղավորվել հայկական ծրագրերի մեջ»,– ասաց Դեմոյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության ժառանգների դատական հայցերով զբաղվելու համար անհրաժեշտ են ՀՀ–ի և Սփյուռքի համակցված ջանքերը։Ըստ Հայկ Դեմոյանի՝ նման հայցերով զբաղվելու համար պետք է ստեղծվի մեկ ընդհանուր հանձնախումբ, որի գործ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 548 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)