Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 31 » Թուրքիայի դեմ ամերիկահայերի դատական հայցը կարող է չտեղավորվել հայկական ծրագրերի մեջ. Հայկ Դեմոյա
14:22
Թուրքիայի դեմ ամերիկահայերի դատական հայցը կարող է չտեղավորվել հայկական ծրագրերի մեջ. Հայկ Դեմոյա
Հայոց ցեղասպանության ժառանգների կողմից թուրքական կառավարության դեմ դատական հայցով հանդես գալու որոշումը ողջունելի է։ Այս մասին Tert.am–ին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների կողմից թուրքական կառավարության դեմ հայց ներկայացնելու որոշումը, որով նրանք պահանջում են միլիարդավոր դոլարների փոխհատուցում 20-րդ դարասկզբին կորցրած անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև բանկային հաշիվներում ունեցած գումարների դիմաց։«Ես երկու նկատառում ունեմ դրա վերաբերյալ։ Նախ նման քայլերը պետք են և անխոս ողջունելի են, բայց կա մտավախություն, որ նման նախաձեռնությունները կարող են կրել հատվածական, ցաքուցրիվ բնույթ և չտեղավորվել հայկական ծրագրերի մեջ»,– ասաց Դեմոյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության ժառանգների դատական հայցերով զբաղվելու համար անհրաժեշտ են ՀՀ–ի և Սփյուռքի համակցված ջանքերը։Ըստ Հայկ Դեմոյանի՝ նման հայցերով զբաղվելու համար պետք է ստեղծվի մեկ ընդհանուր հանձնախումբ, որի գործառույթները պետք է հստակ լինեն, այսինքն՝ Հայաստանը զբաղվի բոլոր այն հարցերով, որոնցով կարող է զբաղվել, իսկ որոշ խնդիրներով էլ զբաղվի Սփյուռքը։ Դեմոյանը հիշեցրեց «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական ընկերության հայտնի հայցը, «որի պարագան ցույց տվեց, որ առավել շահող կողմ դուրս եկան փաստաբանները»։«Այս թուրքական պետությունը ևս պատասխանատու է 95 տարի առաջ կատարված հանցագործության համար»,– ընդգծեց Հայկ Դեմոյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան խախտում է բոլոր միջազգային պայմանագրերը, այդ թվում՝ Լոզանի պայմանագիրը՝ ոտնահարելով ազգային փոքրամասնությունների իրավունքները։

Tert.am

Просмотров: 549 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: