Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 22

http://www.armenians.net/news/admin/pictures/9912/a95a0662ce887cd68af435250cf7c59a.jpega

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են այցելել Սեւանա լճի ափին տեղակայված «Միասին 2010» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցներին: Այսօր էլ երիտասարդների հյուրն էր ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը:

Ճամբարի տարածքում շրջայց կատարելուց հետո Նալբանդյանը երիտասարդներին վստահեցրել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի երեք սկզբունքների հիման վրա:

«Եթե Ադրբեջանը վերոնշյալ սկզբունքներից կենտրոնանում է միայն մեկի` տարածքային ամբողջականության վրա, ապա իրականում խոսքը գնում է երեք սկզբունքների մասին: Եթե Ադրբեջանը Մոսկվայի վեց դրույթներից նախընտրությունը տալիս է միայն մեկին, ապա եռանախագահող երկրները շատ պարզ եւ բաց ձեւով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է եւ չի նպաստում հիմնախնդրի կարգավորմանը»:

Հունիսի 18-19-ը ՀՀ-ի նկատմամբ Ա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 568 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 22.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

6011Մուբարիզ Իբրահիմով
  Հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետմահու ազգային հերոսի կոչում է շնորհել Մուբարիզ Ահաքերիմ օղլու Իբրահիմովին, ով հուլիսի 18-ին մասնակցել  էր Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գոտում ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը, որի ժամանակ սպանվել էր 4  հայ զինծառայող։

Ալիևի մեկ այլ կարգադրությամբ որոշում է կայացվել անմահացնել նրա հիշատակը։ Այդ նպատակով Ալիևը կարգադրել է Բիլյասուվարի շրջանի միջնակարգ դպրոցներից մեկն ու մի փողոց կոչել նրա անունով։

Դիտարկումների քանակը: 1211 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 22.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  հուլիսի 21-ի լույս  22-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Վեյսալի, Կարաչուկ, Չեյիլ, Թաղիբեյլի, Բաշ-Քարվենդ և Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 643 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 22.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Coat of Arms of the Armed Forces of the Republic of Armenia
Հարկ ենք համարում հիշեցնել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին և հարևան պետության պաշտպանական գերատեսչության խոսափողը հանդիսացող լրատվամիջոցներին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և քաջածանոթ է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ միջազգային կառույցների ընդունած բանաձևերին: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուին ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս չտարվել սեփական ցանկություններն իրականության տեղ ընդունելու գայթակղությամբ և անպատասխանատու ռազմատենչ հայտարարություններով, պատերազմի սպառնալիքներով ու ապատեղեկատվություն տարածելով չսրել իրավիճակը: Նման գործելաոճը ոչ միայն չի համապատասխանում բանակցային գործընթացի ոգուն, խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության պատճառ է դառնում:
Եթե պարոն Սաբիրօղլուն նման քայլերով ցանկանում է ազդել հայկական կողմի վրա և բարձրացնել սեփական զինված ուժերի մարտական ոգին, ապա թող ուշադրություն դարձնի ՀՀ պաշտպանության նախարարի նույն հարցազրույցի այն մասի վրա, ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 645 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 22.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)