Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 29.9.2020
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 21
http://www.politlur.com/photo/20091007041133serjSargsyan.jpg

Սերժ Սարգսյանն այսօր Սևանում հանդիպելով «Միասին» շարժման և «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ՝ պատասխանեց նրանց հուզող հարցերին։

Երիտասարդներից մեկին հետաքրքրում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկա փուլը։ Նախագահը հիշեցրեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Բանակցությունների սեղանին նոր առաջարկություններ էին, և սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ Ադբեջանը պետք է պատասխաներ՝ ընդունում է այդ առաջարկները, թե ոչ։ «Երբ Ադրբեջանն ասի՝ ընդունում եմ Մինսկի խմբի սկզբունքները, կշարունակվեն բանակցությունները, եթե ոչ՝ ուրեմն այլ ճանապարհներ կընտրվեն։ Այո, բանակցությունները շարունակվում են։ Կան վերջին առաջարկությունները, որոնք արվել են Սանկտ Պետերբուրգում։ Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը բանակցությունները շարունակելու հնարավորություն է տալիս։ Տեսնենք, թե Ադրբեջանն ինչ է ասում»,- ընդգծեց նա։

Նա հիշեցրեց, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնվի երեք սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում։< ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 370 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հայկական գերեզմանատանը գանձեր որոնող երկու թուրքի:
Cihan («Ջիհան») գործակալության փոխանցմամբ` 61-ամյա Ա.Ի.-ին և 36-ամյա Ա.Ի.-ին ձերբակալել են Սաքարիայի Սողութլու շրջանում գտնվող հայկական և հունական գերեզմանատանը փորելու պահին։
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գանձեր որոնողները Թուրքիայում պղծում են հայկական գերեզմանները։
Այս տարվա ապրիլին գանձեր որոնողներն ակտիվ աշխատանքներ էին սկսել Մալաթիայի Քիլթեփե թաղամասում գտնվող հայկական գերեզմանոցում:

Գերեզմանատան տնօրինությունն ահազանգել էր, որ գերեզմանատնով մեկ թունելներ են փորված:

Tert.am

Դիտարկումների քանակը: 407 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)