Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 15

http://t0.gstatic.com/images?q=tbn:xD64oveienDwTM:http://i2.ytimg.com/vi/0mnGtYkjLbY/0.jpgԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հերթական ծավալուն ելույթն է ունեցել, որտեղ բացի ավանդական ռազմատենչ հայտարարություններից` սելեկտիվ մեկնաբանությունների է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունների ներկայիս փուլում դիտարկվող հիմնարար սկզբունքները:

Ընդհանրապես ծավալուն մեջբերումները նյութին հետաքրքրություն չեն հաղորդում, բայց այս դեպքում ստիպված ենք ներկայացնել Իլհամ Ալիևի ելույթից մի հատված, որտեղ նա յուրովի մեկնաբանելով խաղաղ բանակցությունների բովանդակությունը` ըստ էության ներկայացնում է Ադրբեջանի դիրքորոշումը (բնականաբար` փորձելով տպավորություն ստեղծել, թե ողջ տիեզերքն է այդպես կարծում):

«Հարցը պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների հիման վրա: Որո՞նք են այդ Հելսինկյան սկզբունքները: Հավանաբար, այդ մասին գիտեն բոլոր նրանք, ովքեր զբաղվում են հարցով: Այստեղ գլխավոր սկզբունքը տարածքային ամբողջականությունն է: Կա նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Սակայն այդ սկզբունքը չպետք է վնասի երկրի տարածքային ամբողջականությանը, դրա հետ հակասության մեջ մտնի: Ժողովուրդների ինոնորոշման և ինքնակառավարման հնարավորությունները չպետք է խախտեն եր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 623 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 15.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  1. http://img.epochtimes.com/i5/401163847450--ss.jpg«ԼՂ բանակցային գործընթացն ի սկզբանե սխալ է գնացել, որովհետև մենք պետք է արմատին խփեինք, մենք պիտի հարցականի տակ դնեինք ընդհանրապես որևէ ադրբեջանական իրավունք ԼՂ–ի նկատմամբ»,– այսօր, ելույթ ունենալով «Սարդարապատ» նախաձեռնության Ազգային խորհրդարանի հերթական նիստում, հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը։

Ըստ նրա, ադրբեջանցիները մեզ մեղադրում են միջազգային իրավունքի խախտման մեջ, իսկ Հայաստանը, ցավոք սրտի, շատ թերարժեքային մոտեցում ունի իրավունքի նկատմամբ, ինչը, ըստ Պապյանի, մեծապես պայմանավորված է նաև ներքին իրավիճակով։ «Ինչ լուծում էլ ունենա ԼՂ հարցը, պետք է իրավական լուծում լինի, որովհետև ռազմականը կա գետնի վրա։ Իրավական խախտումների մեջ մեզ մեղադրելը կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ սանձազերծել պատերազմ, իսկ եթե Ադրբեջանը նման հիմքեր չունենա, իր համար պատերազմ վարելը բավական դժվար կլինի»,– նշեց նախկին դիվանագետը։

Պապյանը համոզված է, որ եթե ԼՂ բանակցություններում մենք շեշտը դնում ենք զուտ ինքնորոշման իրավունքի վրա, լուրջ խնդիրներ ենք ունենում ազատագրված տարածքների հարցում։ Պապյանն առաջարկում է ԼՂ խնդիրն ամբողջությամբ տեղափոխել միջազգային իրավունքի ոլորտ, խմբավորել բոլոր իրավական փաստաթղթերը, հրավիրել միջազգային բարձրակարգ երեք փ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 616 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 15.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)