Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 29.9.2020
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 29
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  հուլիսի 28-ի լույս  29-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Նուզգեր, Հորադիզ, Քարվենդ, Քյուրդլար, Կարաչուկ, Չեյիլ, Կուրոպատկինո, Բաշ-Քարվենդ, Քենգեռլի, Թաղիբեյլի, Ջրաբերդ և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 332 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական դիրքում բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինակից ընկերոջ կյանքը փրկելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգևատրվել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանը և շարքային Նարեկ Ղարաքեշիշյանը:
Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում Սեյրան Օհանյանը պարգևը հանձնեց շարքային Նարեկ Ղարաքեշիշյանին: Մաղթելով քաջառողջություն և շուտափույթ ապաքինում` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ծառայակից ընկերոջը սեփական կյանքը վտանգելու գնով փրկելը արժանի է գովասանքի և գնահատանքի: 
Նույն օրը պարգևատրման արարողություն տեղի ունեցավ նաև ՀՀ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 354 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Armmil zinanshan.jpgՍ.թ. հուլիսի 28-ին N զորամասում տեղի է ունեցել միջադեպ՝ հրազենային զենքի կիրառմամբ: Կան զոհեր: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Զինված ուժերի ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին՝ նշելով, որ խստագույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դիտարկումների քանակը: 394 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Մոտ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազգային հերոսի կոչում է շնորհել Մուբարիզ 
Ահաքերիմ օղլու 
Իբրահիմովին, ով հուլիսի 18-ին մասնակցել  էր Ադրբեջանի և Արցախի 
Հանրապետության զինված ուժերի շփման գոտում ադրբեջանական 
դիվերսիոն հարձակմանը, որի ժամանակ սպանվել էր 4  հայ զինծառայող։Նշենք,որ 
նրա դիակը առայսօր գտնվում է հայկական կողմում և Ադրբեջանը դեռևս դիմում չի 
ներկայացրել ետ ստանալու այն:
Սա բացահայտ խոսուն արարք է,որը ցույց է 
տալիս Ադրբեջանի ղեկավարության գործուն աջակցությունը նման 
հանցագործություններին: Ի հակադրություն սրան հայկական կողմը դեռ պատասխան 
գործողություններ չի ձեռնարկում,որպիսի կանխվեն հակառակորդի նման արարքները 
և ցույց տրվի սուլթանական Ադրբեջանին ու նրա ղեկավար տխրահռչակ սուլթան 
Ալիևին,որ մենք չենք պատրաստվում կուլ տալ նման արարքներ ու պետք եղած 
դեպքում պատրաստ ենք նմանատիպ գործողություններ իրականացնել: 
... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 689 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Դա մի գործարք է, որը վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին: Եվ դա իրենց ներքին գործն է: Ես անձամբ հանգիստ եմ վերաբերում այդ գործարքին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան ռազամական գործարքին:

Նշենք, որ ըստ ռուսական լրատավամիջոցների տարածած տեղեկատվության, Ռուսաստանը Ադրբեջնին վաճառել է 2 դիվիզիոն С 300 զենիթահրթիռային համալիր, 300 միլիոն դոլար արժողությամբ:

Խոսնակի կործիքով նման գործարքի իրականացումը ԼՂ հակամարտության կարգավորման իրավիճակը բարդացնելու ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 356 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Քրդական բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ - PKK) տարածել է մի հաղորդագրություն այն մասին, որ թուրքերը քրդերի դեմ կատարվող հարձակումներ կազմակերպելու ծրագիր ունեն, որն էլ աստիճանաբար իրագործում են: Քուրդ զինյալներին կոչ է արվել չլքել դիրքերը Դիարբեքիրի փողոցներում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրհաբեր» (Hurhaber) լրատվական կայքը:

Հիշեցնելով վերջին օրերին քրդերի դեմ իրականացվող բռնաճնշումները և թուրք իշխանավորների ռասիստական հայտարարությունները` «PPK»-ն քրդերին կոչ է արել ինքնակազմակերպվել և ինքնապաշտպանական մարտերի դիմել հենց փողոցներում` վերածելով դրանք ռազմադիրքերի:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 367 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի է ունեցել թուրքական արտաքին քաղաքականությանը նվիրված «Թուրքիայի նոր արտաքին քաղաքական ուղեգիծը և դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա» խորագրով քննարկում:

Ամերիկայի հայկական համագումարի (AAA) փոխանցմամբ` քննարկման մասնակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրեդ Շերմանը, ընդգծելով, որ Թուրքիան պետք է հաշվի նստ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 365 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  հուլիսի 27-ի լույս  28-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Հորադիզ, Կորգան, Քյուրդլար, Աշաղը Վեյսալի, Կարաչուկ, Բաշ-Քարվենդ, Քենգեռլի, Ջրաբերդ և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 332 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հուլիսի 28-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն և Ռոբերտ Բրադտկեն հանդիպել են Մինսկի խմբի անդամների հետ:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համանախագահները Մինսկի խմբին իրազեկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, ինչպես նաև` հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների` հուլիսի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման և Մուսկոկայում ու Ալմաթիում համանախագահող երկրների արած հայտարարությունների մասին:

Համանախագահները նշել են, որ հակամարտության կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունների հաղթահարման համար, և անհրաժեշտ է ձեռնարկել հավելյալ քայլեր` հրադադարի ռեժիմի ամրապնդման և փոխզիջումների պատրաստ լինելը ցուցադրելու համար:

Նշվում է նաև, որ համանախագահները հակամարտության կողմերի ջանքերին աջակցելու նպատակով ցանկանում են սեպտեմբերի սկզբին այցելել տարածաշրջան:

Tert.am

Դիտարկումների քանակը: 283 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հուլիսի 28-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն և Ռոբերտ Բրադտկեն հանդիպել են Մինսկի խմբի անդամների հետ:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համանախագահները Մինսկի խմբին իրազեկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, ինչպես նաև` հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների` հուլիսի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման և Մուսկոկայում ու Ալմաթիում համանախագահող երկրների արած հայտարարությունների մասին:

Համանախագահները նշել են, որ հակամարտության կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունների հաղթահարման համար, և անհրաժեշտ է ձեռնարկել հավելյալ քայլեր` հրադադարի ռեժիմի ամրապնդման և փոխզիջումների պատրաստ լինելը ցուցադրելու համար:

Նշվում է նաև, որ համանախագահները հակամարտության կողմերի ջանքերին աջակցելու նպատակով ցանկանում են սեպտեմբերի սկզբին այցելել տարածաշրջան:

Tert.am

Դիտարկումների քանակը: 310 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Սեպտեմբերին Օքսֆորդի համալսարանից մի խումբ գիտնականներ Հայաստանում ուսումնասիրելու են Քարահունջն ու շրջակա բնակավայրերը:
Հայկական Քարահունջը նմանություններ ունի անգլիական Սթոնհենջի հետ։ Եվրոպայում այսպիսի շատ ուրիշ «հենջներ» կան, որոնք գիտնականների կարծիքով, ընդհանուր շատ բան ունեն: Քարահունջի ուսումնասիրությունը այդ շղթայի բացահայտման մի մասն է:

«Իրենց հետաքրքիր է, որովհետեւ անունը «հենջերին» նման է։ Քարահունջը հետաքրքիր է նրանով, որ շատ նման է Սթոնհենջի կառուցվածքին, երկուսն էլ արեւադարձի օրը նայում են արեւին», - ասում է Միհրան Վարդանյանը՝ «Աստղերն ու քարերը» կոչվող այս ուսումնասիրության նախաձեռնողը։

Երեւանում ավարտելով պետական համալսարանի ֆիզիկայի ու ինֆորմատիկայի ֆակուլտետները՝ երիտասարդ գիտնականը հրավեր է ստացել Օքսֆորդից աստղաֆիզիկայի ոլորտում ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 387 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)