Главная »
2010 » ՀՈՒԼԻՍ » 29 » Նորից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել
11:47 Նորից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել |
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Հորադիզ, Կորգան, Քյուրդլար, Աշաղը Վեյսալի, Կարաչուկ, Բաշ-Քարվենդ, Քենգեռլի, Ջրաբերդ և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
|
Просмотров: 561 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |