Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 22 » Սեյրան Օհանյանի հարցազրույցը «վրդովեցրել է» ադրբեջանցիներին. ՀՀ ՊՆ-ն մեկնաբանում է
12:45
Սեյրան Օհանյանի հարցազրույցը «վրդովեցրել է» ադրբեջանցիներին. ՀՀ ՊՆ-ն մեկնաբանում է
Coat of Arms of the Armed Forces of the Republic of Armenia
Հարկ ենք համարում հիշեցնել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին և հարևան պետության պաշտպանական գերատեսչության խոսափողը հանդիսացող լրատվամիջոցներին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և քաջածանոթ է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ միջազգային կառույցների ընդունած բանաձևերին: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուին ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս չտարվել սեփական ցանկություններն իրականության տեղ ընդունելու գայթակղությամբ և անպատասխանատու ռազմատենչ հայտարարություններով, պատերազմի սպառնալիքներով ու ապատեղեկատվություն տարածելով չսրել իրավիճակը: Նման գործելաոճը ոչ միայն չի համապատասխանում բանակցային գործընթացի ոգուն, խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության պատճառ է դառնում:
Եթե պարոն Սաբիրօղլուն նման քայլերով ցանկանում է ազդել հայկական կողմի վրա և բարձրացնել սեփական զինված ուժերի մարտական ոգին, ապա թող ուշադրություն դարձնի ՀՀ պաշտպանության նախարարի նույն հարցազրույցի այն մասի վրա, որտեղ նշվում է, որ «իրենց մարտունակությամբ Ադրբեջանի զինված ուժերը երբեք չեն կարողանա գերազանցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերին: Հուսով ենք` այդ փաստն ի վերջո կհամոզի հարևան պետության ղեկավարությանը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին խորհուրդ ենք տալիս իր ջանքերն ու եռանդը ներդնել այս իրողությունը հասկանալու համար:
Ավելացնենք, որ իրականությանը չի համապատասխանում նաև ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցի ամբողջական տեքստը հանվել է «Ինտերֆաքս» գործակալության կայքից: Ս. Օհանյանի հարցազրույցը ի սկզբանե տեղադրված է եղել «Ինտերֆաքս-Ռազմական նորությունների գործակալություն» կայքում` http://www.militarynews.ru/excl.asp?ex=75:


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Просмотров: 639 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: