Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 31 » ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին
14:50
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին

      «Հարգելի պարոն Թաներ, 
  
Դիմում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հավանական զեկույցի առնչությամբ, որը նախատեսվում է պատրաստել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում: Անկեղծ ասած զարմացած եմ, որ նման քայլը կարող էր տեղի ունենալ առանց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ համապատասխան խորհրդակցության: 
  
Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջնորդությամբ: Մեր համոզմամբ, նկատի ունենալով բանակցությունների գաղտնիությունը, առանձնահատկությունները եւ զգայուն բնույթը, Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս կայացած նախաձեռնությունները, նույնիսկ բարի մտադրությամբ, բանակցային գործընթացը վտանգելու եւ միջնորդական ջանքերը խափանելու մեծ ներուժ ունեն: Հետեւաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված որեւիցե նախաձեռնություն ցուցաբերելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել Մինսկի խմբի համանախագահների հետ` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ եւ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են հանդիսանում: 

ԼՂ հիմնախնդիրը տարբեր միջազգային ատյաններում բարձրացնելու Ադրբեջանի փորձերը նպատակաուղղված են հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի սեփական ընկալման տարածմանը` անտեսելով համանախագահների կողմից հռչակած` հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող սկզբունքների ամբողջականությունը: Հատկանշական է, որ համանախագահ երկրները դեմ քվեարկեցին 2008 թ. մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի առաջարկած բանաձեւին` պարզաբանելով, որ այն «ընտրողաբար քարոզում է (հակամարտության կարգավորման) միայն որոշակի սկզբունքներ` բացառելով մյուսները»:

Ընդամենը մի քանի օր առաջ, հուլիսի 17-ին, Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը հանդես եկան հայտարարությամբ, որով վերահաստատեցին 2010թ. հունիսի 26-ին Մուսկոկայում կայացած Մեծ ութնյակի գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարած հակամարտության կարգավորման սկզբունքներն ու տարրերը: Նրանք ընդգծեցին, որ նշված սկզբունքներն ու տարրերն ընկալվում են որպես մի ամբողջություն, եւ որեւէ փորձ` ուղղված որոշ տարրերին նախընտրություն տալուն ի հաշիվ մյուսների, անհնար կդարձնի խնդրի հավասարակշռված լուծումը:

Պատշաճ հարգանք տածելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նման հարգարժան կառույցի հանդեպ, մենք, այնուամենայնիվ, մեր պարտքն ենք համարում  հիշեցնել, որ ոչ հեռավոր անցյալում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի զեկույցը պատճառ է հանդիսացել ընտրողական վկայակոչումների, ոչ հիմնավորված մեկնաբանությունների եւ անպատեհ շահարկումների` ինչը, կարծում եմ, որեւէ կերպ չի նպաստել կարգավորման գործընթացին օժանդակող բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Ես որեւէ հիմք չեմ տեսնում, թե ինչու նոր նախաձեռնությունը պետք է հանգեցնի այլ արդյունքի: Իմ կարծիքով, այս ըմբռնումով են առաջնորդվել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար  Ռասմուսենը եւ ՆԱՏՕ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր տարբեր առիթներով իրենց զորավոր աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող ջանքերին եւ նշել, որ ՆԱՏՕ-ն ուղղակի ներգրավվածություն չունի այդ խնդրում եւ չի կարող իր սեփական դերակատարումն ունենալ միջնորդական գործընթացում:

Հիմնվելով այս նկատառումների վրա, մեծարգո պարոն Նախագահ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին հորդորում եւ առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»: 

Просмотров: 552 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: