Главная »
2010 » ՀՈՒԼԻՍ » 31 » Առաջնային գիծ,հրադադարի խախտում
17:49 Առաջնային գիծ,հրադադարի խախտում |
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Հորադիզ, Կորգան, Կարաչուկ, Քարվենդ, Մարզիլի, Բաշ-Քարվենդ, Թաղիբեյլի, Սեյսուլան, և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
|
Просмотров: 558 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |