17:53 Հրադադարի ռեժիմի խախտումները քիչացել են | |
Ի
տարբերություն նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում ղարաբաղա-ադրբեջանական
զորքերի շփման գոտում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը
համեմատաբար նվազել են: Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, հուլիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից առաջնային գծի երկարությամբ տեղաբաշխված հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 450 կրակոց: Հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն առավել նկատելի է եղել հուլիսի 18-ին և 22-ին, որոնց ընթացքում հակառակորդն օգտագործել է "Սև նետ”, "ՍՎԴ”, դիպուկահարային զենքեր, "ՊԿ” տիպի գնդացիրներ և "ԱԿ” ինքնաձիգեր: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի դրսևորած ակտիվությունը բանակային բնագծի բոլոր ուղղություններում ճնշվել է:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին | |
|
Всего комментариев: 0 | |