Главная »
2010 » ՀՈՒԼԻՍ » 30 » Ռոսօբորոնէքսպորտը հերքում է. Ռուսաստանն Ադրբեջանին C-300 չի վաճառում
14:00 Ռոսօբորոնէքսպորտը հերքում է. Ռուսաստանն Ադրբեջանին C-300 չի վաճառում |
t Ռոսօբորոնէքսպորտը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին, իբր, C-300 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) երկու դիվիզիոն է մատակարարելու: «Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ այդ երկրի հետ Ռուսաստանի գործարք գոյություն չունի»,- ասել է Ռոսօբորոնէքսպորտի պաշտոնական ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Ինչպես գրել էր «Վեդոմոստի» թերթը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու Ռոսօբորոնէքսպորտը գործարք են կնքել Ադրբեջանին C-300 ՊՄՈՒ-2 զենիթա-հրթիռային համալիրների երկու դիվիզիոն մատակարարելու վերաբերյալ: PanARMENIAN.Net
|
Просмотров: 564 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |