![]() Հայկական Քարահունջը նմանություններ ունի անգլիական Սթոնհենջի հետ։ Եվրոպայում այսպիսի շատ ուրիշ «հենջներ» կան, որոնք գիտնականների կարծիքով, ընդհանուր շատ բան ունեն: Քարահունջի ուսումնասիրությունը այդ շղթայի բացահայտման մի մասն է:
«Իրենց հետաքրքիր է, որովհետեւ անունը «հենջերին» նման է։ Քարահունջը հետաքրքիր է նրանով, որ շատ նման է Սթոնհենջի կառուցվածքին, երկուսն էլ արեւադարձի օրը նայում են արեւին», - ասում է Միհրան Վարդանյանը՝ «Աստղերն ու քարերը» կոչվող այս ուսումնասիրության նախաձեռնողը։ Երեւանում ավարտելով պետական համալսարանի ֆիզիկայի ու ինֆորմատիկայի ֆակուլտետները՝ երիտասարդ գիտնականը հրավեր է ստացել Օքսֆորդից աստղաֆիզիկայի ոլորտում ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
![]() 1975թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: Որպես մեներգչուհի 1975-86 թթ. աշխատել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, 1986-92-ին` ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբում: Նա առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ երաժշտարվեստի այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը» (1986թ.), որից անմիջապես հետո «Տրավիատայում» Վիոելետայի դերերգով հանդես գալու հրավեր ստացավ Մեծ թատրոնից: Արաքս Դավթյանի լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի հարյուր քսանից ավելի հեղինակավոր համերգային դահլիճներում. «Կարնեգի Հոլլ» (Նյ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
![]() Ըստ նրա՝ դատարանը չի հաստատում, որ միայն Կոսովոյի անկախությունն է ճանաչում։ «Սա ասում է, որ Կոսովոյի անկախության հաստատումը միջազգային իրավունքին հակառակ չէ։ Դատարանն ընդամենն արձանագրել է փաստը, որ միակողմանի են եղել անկախության հայտարարությունների մեծ մասը և միջազգային իրավունքի մեջ անկախության միակողմանի հայտարարություն կատարելու ոչ մի արգելք չկա»,- ընդգծեց նա։ Անդրադառնալով ԱՄՆ պետքարուղարի տեղակալի այն հայտարարությանը, թե այս որոշումը չի կարող նախադեպային լինել՝ Մանոյանը ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
![]() Ըստ վրացի պաշտոնյանի՝ պատմաբան–գիտնականների վերջին ուսումնասիրությունները հաստատել են դա։ «Վրաստանը չի կարող պատմական հուշարձանները փոխանցել մի ֆիզիկական անձի, որը Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմի առաջնորդն է։ Ժառանգության իրավունքը պատկանում է միայն իրավաբանական անձանց, իսկ Հայ Առաքելական եկեղեցին չի հանդիսանում այդպիսին Վրաստանի տարածքում»,– ասել է նա և հավելել, որ հայ համայնքի՝ եկեղեցիների վերադարձի պահանջները անհիմն են։ Նալբանդովի խոսքերով՝ հայ–վրացական հարաբերությունները կարող էին ավելի արդյունավետ լինել, եթե Հայաստանը միջազգային կազմակերպություններում, ինչպիսին, օրինակ, ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
|
![]() Ըստ նրա՝ նվազագույնը Թուրքիայի իշխանությունները եկեղեցու վրա կտեղադրեն խաչ և պատարագից հետո կհանեն, իսկ առավելագույնը՝ խաչը կտեղադրեն չեն հանի։ «Իմ կարծիքով, սակայն, Սուրբ Խաչում կտրվի պատարագ, բայց այն կմնա որպես թանգարան»,– նշեց Շաքարյանը։ Թուրքագետը հայտարարեց, թե սեպտեմբերը հայ–թուրքական հարաբերությունների առումով հարուստ օրակարգ կունենա, քանի որ սպասվում են Աղթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման արարողությունը, Հայաստանում՝ ՆԱՏՕ–ի զորավարժությունները, որոնց պետք է մասնակցեն նաև թուրքեր, բացի այդ՝ հոկտեմբերին լրանում է հայ–թուրքական Արձանագրությունների ստորագրման մեկ տարին։ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Հուլիսի 6-ին Արտակի մայրը այցելել էր որդուն եւ մի քանի օր մնացել, իմանալով, որ որդին խնդիրներ ունի սպաների հետ: Դեպքը տեղի է ունեցել երեկ` հուլիսի 27-ի առավոտյան, ծնողներին հայտնել են երեկ ժամը 17-ին: Ներկայում Արտակի դիակը Երեւանում է: Ծնողներին ասել են, թե նա ինքնասպանություն է գործել, ինքնաձիգից կրակելով բերանի մեջ: Հարազատները, սակայն, չեն հավատում այս վարկածին: Հաղորդում է Lragir.am-ը: Նշենք, որ Արտակ Նազարյանը մեր գործընկեր, լրագրող Ծովինար Նազարյանի եղբայրն է: Ցավակցում ենք մեր գործընկերոջն ու նրա հարազատներին: ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |