ԱՄՆ-ում ռազմական ղեկավարությունը չափազանց մտահոգված է ինչպես Իրանի մոտ միջուկային զենքի առկայության, այնպես էլ այդ երկրի դեմ ուժային օպերացիայի հնարավորությամբ: Այդ մասին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկյան զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայք Մալլենը`նշելով, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների պլան գոյություն ունի: Մալենը չի ասել, թե երկու տարբերակներից որի հետևանքներն են առավել մեծ մտահոգություն առաջացնում: Ըստ ծովակալի, ռազմական գործողությունների ծրագիրը «սեղանի վրա է, ընտրությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայինն է: Ի պատասխան Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Յադոլ Ջավանին հայտարարել է IRNA գործակալությանը, որ «անվտանգությունը Պարսից ծոցում կարող է վտանգվել, եթե ԱՄՆ-ն կատարի «իր սխալներից վատագույնը ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Օրեր առաջ ռուսական, ինչպես նաև ադրբեջանական մամուլում սկսեցին շրջանառվել Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության C-300 ПМУ-2 «Фаворит» զենիթահրթիռային համակարգի 2 դիվիզիոնի հնարավոր վաճառքի մասին լուրեր: Սակայն դրանք հենց նույն օրը հերքվեցին Рособоронэкспорт-ի կողմից: Այսօր այդ թեմայով հոդված է հրապարակել ռուսական «Նեզավիսիմայա գազետան»` նշելով, որ Մոսկվան պատրաստ է Բաքվին վաճառել C-300 հակահրթիռային համակարգեր:«Ռուսաստանն սկսում է նոր առավել ակտիվ քաղաքականություն իր հարավակովկասյան գործընկերոջ` Ադրբեջանի նկատմամբ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աղբյուրը հաստատել է, որ Մոսկվան իրոք պատրաստ է Բաքվին վաճառել հակաօդային պաշտպանության C-300 ПМУ-2 «Фаворит» զենիթահրթիռային համակարգի 2 դիվիզիոն»,- գրում է ռուսական պարբերականը` ներկայացնելով հետևյալ հետաքրքիր տեղեկությունը.«Ռուսական պաշտպանական գերատեսչության աղբյուրի համաձայն` արդեն մի քանի տարի է, ինչ Տվերում գտնվող Օդատիեզերական պաշտպանության ակադեմիայում ուսանում են ադրբեջանցի կուրսանտներ, որոնք հմտությ
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
«Բարաք Օբաման նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրեց «փոփոխության» ծրագրով և նոր մոտեցումներ խոստացավ ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում: Սակայն, ընտրություններից հետո նա հիասթափեցրեց իր կողմնակիցներին` շարունակելով իր նախորդի վարած քաղաքականությունը: Օբամայի` անցյալի հետ կապերը չխզելու օրինակ կարող է ծառայել նրա կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության առաջադրումը: Բրայզան Բուշի վարչակազմի մնացուկն է` իր խայտառակ ու վիճահարույց անցյալով: Օբամայի վարչակազմի և Միացյալ Նահանգների համար նա ավելի շուտ խանգարիչ հանգամանք է, քան արժանիք», - գրում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Դեռևս հունիսին Ռիգայում ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանից հետո Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարեց, որ այդ նստաշրջանի շրջանակներում ՆԱՏՕ ԽՎ նախագահ Ջոն Թաների հետ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման հնարավորությունները: Բայց այդ ժամանակ ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը հերքեց այդ տեղեկատվությունը: Այդ մասինPanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Հայ-թուրքական սահմանում թուրքական մասնագիտական խումբը հետազոտական աշխատանքներ է իրականացնում: Իգդիրի նահանգապետ Ամիր Չիչեքը լրագրողների այն հարցին, թե արդյոք այդ հետազոտություններն արվում են հայ-թուրքական սահմանի բացման համար, պատասխանել է. «Այդպիսի բան չկա: Չեմ կարող պարզաբանում տալ»: «Հաբերթուրք» (Haberturk) լրատվականի տեղեկացմամբ` Իգդիր Ալիջան անցակետի 6 կիլոմետրանոց հատվածում և տեղի կամրջի վրա տեղազննման աշխատանքներ են իրականացվում: Մասնագետները ձեռնամուխ են եղել երկար տարիներ չօգտագործված նեղ ճանապարհահատվածի և կամրջի վերանորոգման ծրագրի մշակմանը: Ալիջան ժամանած ճանապարհների շրջանային վարչության մասնագետն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
«Հարգելի պարոն Թաներ, |
Օրաթերթը ենթադրություն է անում, որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու պայմանագրում նախատեսվող փոփոխությունների արդյունքում Հայաստանը, ըստ անհրաժեշտության, կարող է օգտագործել Գյումրիի ռուսական ռազմաբազայի սպառազինությունները: Ռուսաստանը փորձում է ապահովել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը։ Հուլիսի 29-ին ռուսական «Վեդոմոստի» թերթը գրեց, որ Մոսկվան երկու դիվիզիոն զենիթահրթիռային Ս-300 ՄՊՈՒ-2 «Ֆավորիտ» համալիր կմատակարարի Ադրբեջանին, նույն օրը ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունում հերքեցին այդ տեղեկատվությունը: Ինֆորմացիոն այս արտահոսքից հետո երեկ բավական ուշագրավ մի լուր հաղորդեց ռուսական Inter ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք պաշտոնական այցը Հայաստանի համար տարբեր պատճառներով խիստ կարեւոր է համարում միջազգայնագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Առաջինը ռազմաքաղաքական բլոկն է, կարծում եմ կստորագրվեն կարեւոր փ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Հայոց ցեղասպանության ժառանգների կողմից թուրքական կառավարության դեմ դատական հայցով հանդես գալու որոշումը ողջունելի է։ Այս մասին Tert.am–ին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների կողմից թուրքական կառավարության դեմ հայց ներկայացնելու որոշումը, որով նրանք պահանջում են միլիարդավոր դոլարների փոխհատուցում 20-րդ դարասկզբին կորցրած անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև բանկային հաշիվներում ունեցած գումարների դիմաց։«Ես երկու նկատառում ունեմ դրա վերաբերյալ։ Նախ նման քայլերը պետք են և անխոս ողջունելի են, բայց կա մտավախություն, որ նման նախաձեռնությունները կարող են կրել հատվածական, ցաքուցրիվ բնույթ և չտեղավորվել հայկական ծրագրերի մեջ»,– ասաց Դեմոյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության ժառանգների դատական հայցերով զբաղվելու համար անհրաժեշտ են ՀՀ–ի և Սփյուռքի համակցված ջանքերը։Ըստ Հայկ Դեմոյանի՝ նման հայցերով զբաղվելու համար պետք է ստեղծվի մեկ ընդհանուր հանձնախումբ, որի գործ
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|