Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » ԼՈՒՐԵՐԻ ԱՐԽԻՎ

Հայաստանում ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետի երկարացման գործընթացին Գերմանիան հետաքրքրությամբ է հետևում։ Այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը։ Միաժամանակ նա նշեց, որ ռուսական զորքերի տեղակայման մասին պայմանագրի երկարացման մանրամասներին ինքը ծանոթ չէ ու չէր ցանկանա մեկնաբանություններ անել։

«Որպես չեզոք մեկնաբանություն կարող եմ ասել, որ մենք շատ քննադատորեն ենք վերաբերվում Հարավային Կովկասում ռազմական ծախսերի ավելացմանը»,- հայտարարեց դեսպանը։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 578 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Թիվ 21127 զորամասի զինծառայող, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է թիվ 21127 զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Խորենի Մանուկյանը` պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելով Ա. Նազարյանին ծեծի ենթարկելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար:
Նույն գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել են թիվ 21127 զորամասի պարտադիր ժամկետային զի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 566 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը օգոստոսի 3-ին քվեարկությամբ հավանություն տվեց ավելի քան 30 երկրներում ԱՄՆ-ի նոր դեսպանների պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված թեկնածություններին։ Սակայն Մեթյու Բրայզայի թեկնածության առնչությամբ, որին Սպիտակ տան ղեկավարն ուզում է տեսնել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում, քվեարկություն տեղի չունեցավ։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։Բրայզայի անունն անցյալ շաբաթավերջին քիչ ուշացումով ընդգրկվեց Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այն ցուցակում, որի շուրջ քվեարկությունն անց էր կացվելու օգոստոսի 3-ին։Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին հանձնաժողովում անցկացված լսումների ընթացքում Բրայզան ստիպված եղավ պատասխանել հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերի և Ռոբերտ Մենենդեսի խիստ հարցերին, և այդ պատասխանները կցկտուր էին։Հարցերը վերաբերում էին Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու գործում նրա կողմնակալ դիրքորոշմանը, Ստամբուլում իր հարսանիքի համար ստացված նվիրատվություններին, Ա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 517 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հայկական եկեղեցիների հարցը, հայ փոքրամասնության այլ խնդիրների շարքում, բավական ցավոտ հարց է Վրաստանի համար, ասել է քաղաքագետը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում, մեկնաբանելով Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովի հայտարարությունը, հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, Վրաստանը վատ փորձ է կուտակել ազգային փոքրամասնությունների հարցում: Այսօր Վրաստանում կա երկու իրական փոքրամասնություն` հայերն ու ադրբեջանցիները: Հայերն ավելի կազմակերպված են, ինչը նրանց հանդեպ զգուշավոր վերաբերմունք է ձևավորում Վրաստանի իշխանությունների ու հանրության մոտ»,-ասել է քաղաքագետը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 500 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե իբր Արցախից երկու զինվոր է փախել։ Այս մասին Tert.am–ին ասաց Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ ավելացնելով. «Եթե նման բան լիներ, մենք պաշտոնական հաղորդագրություն կտարածեինք»:

Tert.am

Դիտարկումների քանակը: 620 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Մինչ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանին սպառնում է պատերազմով և հնչեցնում ռազմատենչ հայտարարություններ, Հայաստանի իշխանությունները սպառնալիքի փոխարեն, դրական քայլեր են ձեռնարկում Հայաստանի ժողովրդի համար: Այդ մասին հայտնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:

«Հայ-ռուսական պայմանագրում կատարվելիք փոփոխությունը կապված է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքների և ռազմատենչ հայտարարությունների հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը վերջին մեկ տարում սպառնո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 476 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Ռուսաստանի պաշտպանության նախարարությանից երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ո'չ հերքեցին, ո'չ էլ հաստատեցին Ադրբեջանին C-300 հակաօդային պաշտպանության համալիրներ վաճառելու մասին ռուսաստանյան մամուլում հայտնված հակասական լուրերը:
«Այդ մասին մենք ոչինչ չենք ասում: Մենք այդ տեղեկությունը առայժմ ո'չ հաստատում ենք, ո'չ էլ հերքում ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչության` անանուն մնալ ցանկացած աշխատակիցը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ հարցի կապակցությամբ: Մեկնաբանություններ չհաջողվեց ստանալ նաեւ Պաշտպանության նախարարությունից:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 590 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Թուրքիայի կառավարության դեմ ամերիկահայերի դատական հայցը հիմնավորված է Օսմանյան փաստաթղթերով։ Այսինքն, 1915 թ. մայիսի 27–ին բռնագաղթի մասին պաշտոնական հրամանը եղավ, և դրանից մի քանի շաբաթ անց՝ հունիսի 10–ին, կրկին Օսմանյան պետությունում հրաման արձակվեց բռնագաղթած հայերի հողերի և ունեցվածքի՝ պետական վերահսկողության տակ անցնելու մասին»,– այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանն՝ անդրադառնալով ամերիկահայերի կողմից թուրքական կառավարությանը դեմ ներկայացված դատական հայցին, որով Հայոց ցեղասպանության ժառանգները Թուրքիայից պահանջում են իրենց կորցրած անշարժ և շարժական գույքի և բանկային հաշիվներում ունեցած գումարի փոխհատուցում։«Այս ամենը հստակ գրված է, այսինքն, եթե մենք մուտք ունենանք Օսմանյան արխիվներ, մենք կկարողանանք նաև իրավարար, հենց օսմանցիների փաստաթղթերով ապացուցել, որ այո, բռնագանձվել են հայկական հողերն ու փողերը և օգտագործվել են հենց նույն պետական բանկերի կողմից»,- ասաց Շաքարյանը։Теrt.am-ի հարցին, թե ի՞նչ հիմքեր պետք է վկայաբերեն փաստաբանները, որպեսզի հաղթեն դատական հայց ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 566 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Չգրանցված ոչ կառավարական կազմակերպությունների կոորդինացնող ցանցը, որը միավորում է 37 հասարակական կառույցի, նախատեսել է օգոստոսի 10-ին, արդարադատության նախարարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպել: Ակցիա անցկացնելու պատճառը՝ արդարադատության նախարարության կողմից, անհիմն կերպով, ոչ կառավարական կազմակերպություններին գրանցելու խնդիրն է: Այս մասին, «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Ժողովրդավարական բարեփոխումների միության ղեկավար Օքթայ Գյուլալիևը:

«Չգրանցված ո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 502 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 02.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

 Այս տարվա հունիս ամսից Դոնի Ռոստով քաղաքում իր գործունեությունն է սկսել նոր հայկական հասարակական կազմակերպություն` Դոնի Ռոստովի «Ապագա» քաղաքային ազգային-մշակութային ինքնավարությունը: «Ազգային-մշակութային ինքնավարության մասին» 1996թ. մայիսի 22-ի ՌԴ Դաշնային օրենքի համաձայն, դա ազգային-մշակութային ինքնորոշման ձև է, որն իրենից ներկայացնում է իրենց որոշակի էթնիկական միավորման դասող և ՌԴ քաղաքացիների հասարակական միավորում` կամավոր ինքնակազմակերպման հիման վրա, որի նպատակը ինքնուրույնության, լեզվի, կրթության ու ազգային մշակույթի պահպանումն ու զարգացումն է:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 1749 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 02.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

« 1 2 ... 73 74 75 76 77 ... 81 82 »