Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 4.5.2024
                                                                                                                                                                           

Главная » ԼՈՒՐԵՐԻ ԱՐԽԻՎ

Այս տարի Հայոց արքա Տիգրան Մեծի 2150-ամյակի կապակցությամբ երկու գիրք է հրատարկվել` Արմեն Մալխասյանի «Տիգրան Մեծ» պատմավեպն ու Նիկողայոս Ադոնցի Տիգրան Մեծի մասին բոլոր տեղեկությունների ամբողջական ժողովածուն: «Այդ գիրքը Տիգրան Մեծի կյանքի նկարագրութունն է: Այնտեղ ներկայացված են պատմական իրադարձություններն ու իրական անձիք, սակայն մանրամասները, օրինակ, ծառաներն ու շրջապատը հորինված են: Սակայն, կարելի է ասել, որ գիրքը 100 տոկոսով գեղարվեստական է: Այնտեղ Տիգրան Մեծը ներկայացված է ոչ թե որպես պատմական կերպար, այլ որպես միս ու արյունից ստեղծված մարդ»,-ասել է «Տիգրան Մեծ» վեպի հեղինակ Արմեն Մալխասյանը:

Նիկողայոս Ադոնցի գիրքը պատրաստել է ԵՊՀ Հայաստանի պատմության ամբիոնի դոցենտ Պետրոս Հովհաննիսյանը: «Ես կարդացի Նիկողայոս Ադոնցի գիրքը, երբ այն դեռ ձեռագիր էր և պետք է ասել, որ սա հազվագյուտ պատմական աշխատություն է, որը մեծ հաճույքով է ընթերցվում: Այն հսկայական քանակության նոր տեղեկություններ է տալիս Տիգրան Մեծի կեր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 1998 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



Ախալցխայի շրջանի Ացկուրի գյուղի անտառում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել, այն գնալով ուժգնանում է։ Ինչպես «Кавказ-Пресс» գործակալությանը հայտնել է Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարության անտառային բաժանմունքի պետ Պապունա Խաչիձեն, հրդեհի դեմ պայքարը դժվարացնում է այն հանգամանքը, որ այրվում են հին եղևնիները։
Դեպքի վայրում աշխատում են 1000 հրշեջ-փրկարարներ, հատո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 482 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 28 փրկարարներ անցած գիշեր մեկնել են Նիժնի Նովգորոդ` օգնելու այնտեղ մոլեգնող անտառային հրդեհները տեղայնացնելու եւ մարելու աշխատանքներում:
... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 662 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Պաշտպանության նախարարություն (ք. Երևան, Բագրևանդի 5, հեռ. 29-46-39): 
Մրցույթի թափուր պաշտոնների ցանկը և հարցաշարերը տեղադրված են նաև ՀՀ ՊՆ www.mil.am պաշտոնական կայքի
 
«ՊՆ ՔՀԾ թափուր պաշտոնների մրցույ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 670 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 05.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Իրանի Կովկասագիտության կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարին մասնակցելու նպատակով օգոստոսի 3-4-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Օգոստոսի 4-ին Թեհրանի համալսարանում տեղի ունեցավ Կովկասագիտության կենտրոնի կազմակերպած «Հայաստան-2010, անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողովը, որին մասնակցեցին Իրանի ԱԳՆ դիվանագետներ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպաններ, Իրանի գիտական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնների ներկայացուցիչներ: Սեմինարին ելույթ ունեցավ Հայաստանի փոխարտգործ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 520 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 05.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



«Ամերիկյան դատարանից շատ բան մի սպասեք, նա փորձելու է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները»,– այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի պետ, միջազգային իրավունքի գիտությունների թեկնածու Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի կառավարության և երկու խոշոր բանկերի դեմ ամերիկահայերի ներկայացրած դատական հայցին, որով Հայոց ցեղասպանության ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 511 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 05.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: 

ՀՀ Նախագահը եւս մեկ անգամ ցավակցություն եւ ափսոսանք է հայտնել Ռուսաստանում բռնկված զանգվածային հրդեհների պատճառած մարդկային եւ նյութական կորուստների կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը լավ գիտե, թե նման իրավիճակներում որքան կարեւոր է բարեկամ երկրների աջակցությունը եւ առաջարկել է ՀՀ հրշեջ-փրկարարական ծառայությունների օգնությունը հրդեհների մարման եւ հետեւանքների վերացման գործում: 

Նախագահներ Սարգսյանն ու Մեդվեդեւը պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական հրշեջ-փրկարարական խմբին բնական աղետի դեմ տարվող աշխատանքներում ներգրավելու շուրջ
Դիտարկումների քանակը: 509 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 05.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին ընդունել է Հայաստանի ժողովրդական կուսակցության մի խումբ ներկայացուցիչների՝ կուսակցության առաջնորդ, «ԱԼՄ Հոլդինգ» ընկերության նախագահ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ:
       Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
       Երկուստեք նշվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ այն համարելով հայոց անկախ պետականության զորացման կարեւոր նախապայմաններից մեկը:
Դիտարկումների քանակը: 706 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 05.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Թուրքիան գերիշխանության է ձգտում տարածաշրջանում, իսկ դա նշանակում է, որ նա անպայման խնդիրներ է ունենալու Ռուսաստանի հետ: Այս մասին ադրբեջանական Zerkalo օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ, լրագրող միջազգայնագետ, «Ռուսաստանն ու գլոբալ քաղաքականությունը» լրագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը` պատասխանելով այն հարցին, թե «արդյո՞ք կարող է ռուս-թուրքական մերձեցումը փոփոխություն մտցնել Հարավային Կովկասում և այդ թվում ղարաբաղյան հակամարտությունում առկա իրավիճակը»:

«Ներկա պահին Թուրքիային պետք է հավասարաչափ զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր խաղացողների, այդ թվում` Հայաստանի հետ: Սակայն դա բախվում է ղարաբաղյան հիմնախնդ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 525 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 05.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  օգոստոսի 2-ի լույս  3-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 14 դեպք: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել են սահմանագծի հարավային, հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Միայն Հաթերք գյուղի ուղղությամբ տեղաբաշխված հայկական դիրքերը` հակառակորդը "ԱԿ” և "ԴՇԿ” հրաձգային զենքերից գնդակոծել է շուրջ 750 անգամ:
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 531 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

« 1 2 ... 72 73 74 75 76 ... 81 82 »