Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 18.5.2024
                                                                                                                                                                           

Главная » ԼՈՒՐԵՐԻ ԱՐԽԻՎ

Քարոզչական կասկածելի շահաբաժիններ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմագերիների մարդասիրական հիմնախնդրի շահարկումը` ստորաբար օգտագործելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին: Այդ մասին  հայտնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը:

«Նրանք, որ դարձել են Ադրբեջանի ԶԼՄ-ների թիրախ, պատմում են «հայկական բանակի անտանելի պայմանների և Ադրբեջանում բարեկեցիկ կյանքի մասին»:

Կասկած ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 614 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 13.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Սումգայիթյան ջարդերի մեղավորները եթե պատասխանատվության ենթարկվեին, ես կարծում եմ, որ կարելի էր խուսափել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի ունեցած հետագա իրադարձություններից, իսկ Սումգայիթում ձերբակալվեց ընդամենը 180 հոգի», - հայտարարել է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի գեներալ, 1988-1990 թթ. Լեռնային Ղարաբաղում արտակարգ իրավիճակի պարետատան շտաբի պետ Վյաչեսլավ Օվչիննիկովը: Նրա խոսքերի համաձայն, իշխանությունների անգործությունը հանգեցրեց ամենաթողության:

Նա նաև նշել է, որ ԼՂԻՄ-ում առաջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ միութենական իշխանությունների վերաբերմունքն անլուրջ էր: «Կարծում էին, դրանք ինչպես սկսել են, այնպես էլ կվերջանան: Լրջորեն ոչ ոք չէր զբաղվում այն պատճառներով, որոնք հակամարտության ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 558 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 13.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  օգոստոսի 11-ի լույս  12-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման  18 դեպք: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից շուրջ 130  անգամ գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: 
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 739 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 13.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ռուսաստանի Դաշնության նախագահի այցից որևէ սպասելիք ունենալու փոխարեն հարկավոր է, որ հայերս ձևակերպենք, թե մենք ինչ ենք ուզում։ Այս մասին Tert.am–ին ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցի հնարավոր արդյունքներին։Հարցին, թե արդյո՞ք ՌԴ նախագահի այցից հետո կարող են որոշակի զարգացումներ լինել Արցախյան խնդրում, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց.«ՌԴ նախագահի այցը կապ ունի ոչ միայն Արցախյան խնդրի հետ։ Այսինքն, երբ գերտերության նախագահը գալիս է տարածաշրջան, դա տարածաշրջանային իմաստ ունի։ Մենք տեսնում ենք՝ ինչպիսի մրցակցություն է այսօր Արևմուտքի և Ռուսաստանի, մյուս կողմից, ինչու չէ, նաև Իրանի, Չինաստանի միջև Հարավային Կովկասի այս հատվածի համար։ Մրցակցության մակարդակն օր օրի բարձրանում է, սրվում է, խորանում։ Այսինքն, այս իմաստով մեծ նշանակություն ունի, սակայն այստեղ պետք է տեսնել, թե Ռուսաստանն ինչ ծրագրերով է ուզում այս տարածքին տեր կանգնել»։ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 555 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 12.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Այն, որ Իսրայելի կառավարությունը չի օգտագործում «ցեղասպանություն» բառը, չի նշանակում, որ նա չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանը: Միաժամանակ նա հաղորդել է, որ Իսրայելի կրթության նախարարը դպրոցների ուսումնական ծրագրում մտցրել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրումը: «Հայոց եղեռնը ուսումնասիրվում է դպրոցում, բայց չի որակվում որպես Ցեղասպանություն»,- ասել է նա:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 539 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 12.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  օգոստոսի 10-ի լույս  11-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման  դեպքեր: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: 
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 568 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 12.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Նախօրեին Անթալիայում հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացի, 29-ամյա Աննա Դավթյանի դիակը: Այս մասին լրատվամիջոցներից մեկին հայտնել են Աննայի ծնողները, որոնք նախօրեին երեկոյան են վերադարձել Թուրքիայից: Դեռ հուլիսի վերջերին թուրքական «Sabah»-ը օրաթերթը տեղեկացրել էր, թե հանգստանալու նպատակով Անթալիա ժամանած մի հայաստանցի է կորել, որը 6 ամսվա հղի է եղել: Որպես վարկած, առաջ էր քաշվում այն, որ նրան առեւանգել են: Աննա Դավթյանի հայրենի Չարենցավան քաղաքում լուրեր են շրջանառվում նաեւ այն մասին, որ հնարավոր է երիտասարդ կինը հասարակ վիճաբանության զոհ դարձած լինի: Թե ինչ է իրականում տեղի ունեցել Անթալիայում, դեռեւս հայտնի չէ:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 631 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 11.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Այսօր` օգոստոսի 10-ին, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, APA, 1news.az, day.az կայքերը տեղեկություններ են հրապարակել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողների հետ իբրև թե անցկացված հարցազրույցի վերաբերյալ և կայքերում լուսանկարներ տեղադրել:
Ակնհայտ քարոզչական նպատակներով օգտագործելով այդ տեղեկությունները` ադրբեջանական կողմն այս քայլով հերթական անգամ կոպտորեն խախտել է Միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես, 1949թ. օգոստոսի 12-ին Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների` համապատասխանաբար 13-րդ և 27-րդ հոդվածներում ամրագրված դրույթները, որոնք սահմանում են, որ «հովանավորվող կամ պահպանության տակ գտնվող անձինք պետք է մշտապես պաշտպանված լինեն հասարակության հետաքրքրասիրությունից»:
Հետևաբար, ադրբեջանական կողմը պետք է զերծ մնար նշված անձանց հասարակության ուշադրությանը ներկայացնելուց և կանխեր լուսանկարների տեղադրումը: Ընդ որում, պահպանության տակ գտնվող անձի համաձայնությունը հանդիպել լրատվամիջոցների հետ չի ազատում ադրբեջանական համապատասխան կառույցների ղեկավարությանը իր պարտավորություններից, քանի որ Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների` համապատասխանաբար 7-րդ և 8-րդ հոդվածներով ամրագրվում է, որ «պահպանության տակ գտնվող անձինք ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նախատեսված են կոնվենցիաներով»:
Հրավիրում ենք միջազգային մարդասիրական կազմակերպությունների և հատկապես Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ուշադրո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 458 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 11.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Այսօր լրանում է Սևրի դաշնագրի ստորագրման 90-րդ տարին: ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն այս առթիվ հանդիպելով լրագրողներին նախ շնորհավորեց բոլորին, ապա հայտարարեց, որ նախապես պատվիրված ոսկե գրչով ստորագրված այդ փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, չնայած նախկինում այն դիտվել է որպես թղթի մի կտոր:

Պատմաբանն ուրախությամբ նշեց, որ Սևրի պայմանագրի նկատմամբ հայկական կողմի վերաբերմունքը գնալով փոխվում է ու դրա նկատմամաբ հետաքրքրությունն աճում է: Բանախոսը Սևրի դաշնագիրը հայկական հարցի համար որակեց որպես Նյուրենբերգի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 684 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Օգոտոսի 10-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը:
Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի օգոստոսի 10-ին` ժամը 10:00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դիտարկումների քանակը: 522 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

« 1 2 ... 70 71 72 73 74 ... 81 82 »