Главная »
2010 » ՕԳՈՍՏՈՍ » 12 » ԱՌԱՋՆԱԸԻՆ ԳԻԾ,ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄ
16:04 ԱՌԱՋՆԱԸԻՆ ԳԻԾ,ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄ |
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
|
Просмотров: 616 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |