Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 23.10.2020
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 23

Օգոստոսի 21-ի երեկոյան Լիբանանի Այնճար  հայկական գյուղում տեղի է ունեցել Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակի և Այնճարի հիմնադրման 70 ամյակին նվիրված տոնակատարություն: Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլոք:

Ելույթ ունենալով «Ս.Զեյթլյան» սրահում  տեղի ունեցած Մուսալեռցիների նոր պատմությունը կերտած այնճարցի նահատակներին նվիրված հուշակոթողի բացմանը' ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հաստատեց, որ հուշակոթողը գալիս է ապացուցելու, որ հայությունն իր ճակատագրի ինքնորոշման, ազատության, արժանապատվության, հայրենիքի ու ժողովրդի անվտանգության համար պատրաստ է զոհաբերությունների: «Այս ճանապարհին ընկած նահատակների զոհաբերություններն ու պայքարն այսօր արդեն արդյունավորվել են, որովհետև տարբեր ճակատներում նվաճումներ ենք արձանագրել»: Վերհիշելով Այնճարի նահատակներին' Հրանտ Մարգարյանը ասել է'«թեև նրանց նահատակությունը խոր վիշտ ու ցավ պատճառեց,բայց արցունք չհոսեց այդ օրերին պատնեշի վրա կանգնածների աչքերից, որովհետև ազգի գոյությունը,համայնքի անդորրությունն ու ապահովությո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 1029 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 23.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նիստում  նախագահող Լիբիան առաջարկել է Ադրբեջանի եւ Կոսովոյի վերաբերյալ հարցերը քննարկել նույն օրը: Այդ հարցի հետ կապված  կոնկրետ որոշում կընդունվի առաջիկա օրերին: Հիշեցնենք, որ տվյալ հարցն արդեն մի քանի տարի է, ինչ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգում է: Այն գտնվում է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հերթական նիստի օրակարգի 39-րդ տեղում:

Սեպտեմբերի 9-ին կայանալիք քննարկումներից պարզ կդառնա ՄԱԿ-ի անդամների վերբերմունքը հակամարտությանը:

Կայանալիք նիստում առաջին անգամ դիտորդի կարգավիճակով կմասնակցի Եվրոպոմիության դեսպանը:
Դիտարկումների քանակը: 349 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 23.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է արևմտահայ լրագրող և «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի հայցը՝ վճռելով, որ այս գործով թուրքական պետությունը մեղավոր է երկու՝ ապրելու և խոսքի ազատության իրավունքները ոտնահարելու համար։ Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet Daily News & Economic Review-ը։

Դատարանը, մասնավորապես, վճռել է, որ թուրքական ինքնությունը ենթադրաբար անարգելու համար Դինքին դատելով՝ Թուրքիան փաստացի ոտնահարել է խոսքի ազատության իրավունքը և պատշաճ միջոցներ ձեռք չի առել Դինքին պաշտպանելու համար՝ չնայած տեղյակ է եղել, որ Դինքը բազմաթիվ պառնալիքներ է ստացել։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 317 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 23.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ուղերձում ասված է.

"Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

1990 թվականի օգոստոսի 23-ը մեր նորագույն պատմության առանցքային և ուղենշային դրվագներից է: Այն խորհրդանշում է Հայաստանի ժողովրդի և ողջ հայության իղձերի իրականացման սկիզբը և մարմնավորում անկախ պետականության մեր դարավոր ձգտումը:

Անցած երկու տասնամյակները հստակորեն ցույց տվեցին, որ հռչակագիրը տեղին էր ու ժամանակին, որ նրանում ամրագրված նպատակներն ու գաղափարները կենսունակ էին, և հայության բոլոր հատվածների ջանքերով շարունակում են հետևողականորեն կյանքի կոչվել:

Մեր հռչակած ուղեգիծն իրականություն դարձնելը դյուրին չէր, բայց հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին և դավանած արժեքներին: Փորձությունները չշեղեցին մեզ քաղաքական ազատության և սեփական ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու մեր ճանապարհից:
Դիտարկումների քանակը: 392 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 23.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները` փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորությամբ, երկուշաբթի օրվանից Վաշինգտոնում սկսում են բանակցությունները Միացյալ Նահանգների ղեկավարության հետ։
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, այցի նպատակն է հարթել երկու երկրների հարաբերություններում վերջին շրջանում ի հայտ եկած տարաձայնությունները եւ վստահեցնել Սպիտակ տան վարչակազմին եւ Կոնգրեսին, որ Թուրքիան չի փոխել իր արտաքին քաղաքականության ուղղությունը եւ շարունակում է մնալ Միացյալ Նահանգների դաշնակիցը։

Թուրքական լրատվամիջոցները փաստում են, որ չնայած պաշտոնյաների հավաստիացումներին, երկու երկրների հարաբերություններում լարվածությունը չի մարում։ «Առաջին անգամ թուրք - ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամերիկացի սենատորը արգելափակում ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 334 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 23.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ միայն իր անկախ պետությունը վերականգնելու մեր ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլեւ նրա երկու հատվածների՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման փաստացի իրողությանը իրավական տեսք տալու փորձ։

Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 3707 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 23.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)