Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 23.10.2020
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 12
Ռուսաստանի Դաշնության նախագահի այցից որևէ սպասելիք ունենալու փոխարեն հարկավոր է, որ հայերս ձևակերպենք, թե մենք ինչ ենք ուզում։ Այս մասին Tert.am–ին ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցի հնարավոր արդյունքներին։Հարցին, թե արդյո՞ք ՌԴ նախագահի այցից հետո կարող են որոշակի զարգացումներ լինել Արցախյան խնդրում, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց.«ՌԴ նախագահի այցը կապ ունի ոչ միայն Արցախյան խնդրի հետ։ Այսինքն, երբ գերտերության նախագահը գալիս է տարածաշրջան, դա տարածաշրջանային իմաստ ունի։ Մենք տեսնում ենք՝ ինչպիսի մրցակցություն է այսօր Արևմուտքի և Ռուսաստանի, մյուս կողմից, ինչու չէ, նաև Իրանի, Չինաստանի միջև Հարավային Կովկասի այս հատվածի համար։ Մրցակցության մակարդակն օր օրի բարձրանում է, սրվում է, խորանում։ Այսինքն, այս իմաստով մեծ նշանակություն ունի, սակայն այստեղ պետք է տեսնել, թե Ռուսաստանն ինչ ծրագրերով է ուզում այս տարածքին տեր կանգնել»։ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 372 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 12.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Այն, որ Իսրայելի կառավարությունը չի օգտագործում «ցեղասպանություն» բառը, չի նշանակում, որ նա չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանը: Միաժամանակ նա հաղորդել է, որ Իսրայելի կրթության նախարարը դպրոցների ուսումնական ծրագրում մտցրել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրումը: «Հայոց եղեռնը ուսումնասիրվում է դպրոցում, բայց չի որակվում որպես Ցեղասպանություն»,- ասել է նա:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 360 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 12.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  օգոստոսի 10-ի լույս  11-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման  դեպքեր: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: 
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 380 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 12.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)