Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 23.10.2020
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 13

Օգոստոսի 5-ին ԱՄՆ Սենատի լիագումար նիստում այդպես էլ քվեարկության չդրվեց Անկարայում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի նշանակման հարցը: Ռիկարդոնեի թեկնածության քվեարկությունն առկախվել է սենատոր Սեմ Բրաունբեքի ջանքերով:

Թեմային անդրադարձել է նաև ամերիկյան Foreign Policy հեղինակավոր ամսագիրը: Պարբերականի` «Հանրապետականները մերժում են Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Օբամայի առաջադրած թեկնածուին» խորագրով հոդվածում նշվում է, որ սենատոր Բրաունբեքը պատրաստվում է նամակ գրել Միացյալ Նահագների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և հիմնավորել Ռիկարդոնեի նշանակման հետ կապված իր դժգոհությունները:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 351 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 13.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


«Ռուսաստանը ձգտում է տարածաշրջանում հավասարակշռություն պահպանել: Սակայն եթե այդ ձգտումը միջազգային ուժերով չէ, այլ միակողմանի, դա կարող է վատ հետևանքներ ունենալ: Երբ մի ողջ տարածաշրջան մեկ պետության ազդեցության տակ է գտնվել, դա բերել է այդ ժողովուրդների շահերի ոտնահարմանը»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ նոր պայմանագիր կնքելու հավանականությանը։ Շտապողականության պատճառ Կիրո Մանոյանը համարում է այն, որ Հայաստանում «հաջորդ սերունդը կարող է չհամաձայնվի, իսկ այժմ կարիք չկա բանակցությունների»։
Անդրադառնալով լուրերին, որ Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ–ի զորավարժությունների համար թուրքերը Հայաստան կմտնեն հայ-վրացական սահմանով, ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավարը նշել է ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 358 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 13.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Քարոզչական կասկածելի շահաբաժիններ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմագերիների մարդասիրական հիմնախնդրի շահարկումը` ստորաբար օգտագործելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին: Այդ մասին  հայտնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը:

«Նրանք, որ դարձել են Ադրբեջանի ԶԼՄ-ների թիրախ, պատմում են «հայկական բանակի անտանելի պայմանների և Ադրբեջանում բարեկեցիկ կյանքի մասին»:

Կասկած ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 430 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 13.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Սումգայիթյան ջարդերի մեղավորները եթե պատասխանատվության ենթարկվեին, ես կարծում եմ, որ կարելի էր խուսափել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի ունեցած հետագա իրադարձություններից, իսկ Սումգայիթում ձերբակալվեց ընդամենը 180 հոգի», - հայտարարել է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի գեներալ, 1988-1990 թթ. Լեռնային Ղարաբաղում արտակարգ իրավիճակի պարետատան շտաբի պետ Վյաչեսլավ Օվչիննիկովը: Նրա խոսքերի համաձայն, իշխանությունների անգործությունը հանգեցրեց ամենաթողության:

Նա նաև նշել է, որ ԼՂԻՄ-ում առաջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ միութենական իշխանությունների վերաբերմունքն անլուրջ էր: «Կարծում էին, դրանք ինչպես սկսել են, այնպես էլ կվերջանան: Լրջորեն ոչ ոք չէր զբաղվում այն պատճառներով, որոնք հակամարտության ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 376 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 13.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  օգոստոսի 11-ի լույս  12-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման  18 դեպք: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից շուրջ 130  անգամ գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: 
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 568 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 13.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)