Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 13 » Ադրբեջանը ցինիկաբար մանիպուլյացիայի է ենթարկում հայ ռազմագերիներին
17:53
Ադրբեջանը ցինիկաբար մանիպուլյացիայի է ենթարկում հայ ռազմագերիներին

Քարոզչական կասկածելի շահաբաժիններ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմագերիների մարդասիրական հիմնախնդրի շահարկումը` ստորաբար օգտագործելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին: Այդ մասին  հայտնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը:

«Նրանք, որ դարձել են Ադրբեջանի ԶԼՄ-ների թիրախ, պատմում են «հայկական բանակի անտանելի պայմանների և Ադրբեջանում բարեկեցիկ կյանքի մասին»:

Կասկած չկա, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների այդօրինակ ցուցադրական խաղը հանդիսանում է ֆիզիկական և բարոյա-հոգեբանական ճնշումների արդյունք:

Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին, Ադրբեջանի իշխանությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, Ժնևյան համաձայնագրերի նորմերը, որոնք նախատեսում են տվյալ խմբի անձանց հետ վարվեցողության որոշակի կանոններ:

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը խստորեն դատապարտում է ռազմագերիների և պատանդների բացառապես մարդասիրական հիմնախնդրի քաղաքականացումը պաշտոնական Բաքվի կողմից»,- ասվում է հայտարարությունում:

                                                        PanARMENIAN.Net

Просмотров: 611 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: