Главная »
2010 » ՕԳՈՍՏՈՍ » 13 » ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳԻԾ`ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱՂՏՈՒՄ
12:29 ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳԻԾ`ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱՂՏՈՒՄ |
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 18 դեպք: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից շուրջ 130 անգամ գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
|
Просмотров: 788 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |