Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 23.10.2020
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 04
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  օգոստոսի 2-ի լույս  3-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 14 դեպք: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել են սահմանագծի հարավային, հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Միայն Հաթերք գյուղի ուղղությամբ տեղաբաշխված հայկական դիրքերը` հակառակորդը "ԱԿ” և "ԴՇԿ” հրաձգային զենքերից գնդակոծել է շուրջ 750 անգամ:
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 335 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հայաստանում ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետի երկարացման գործընթացին Գերմանիան հետաքրքրությամբ է հետևում։ Այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը։ Միաժամանակ նա նշեց, որ ռուսական զորքերի տեղակայման մասին պայմանագրի երկարացման մանրամասներին ինքը ծանոթ չէ ու չէր ցանկանա մեկնաբանություններ անել։

«Որպես չեզոք մեկնաբանություն կարող եմ ասել, որ մենք շատ քննադատորեն ենք վերաբերվում Հարավային Կովկասում ռազմական ծախսերի ավելացմանը»,- հայտարարեց դեսպանը։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 380 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Թիվ 21127 զորամասի զինծառայող, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է թիվ 21127 զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Խորենի Մանուկյանը` պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելով Ա. Նազարյանին ծեծի ենթարկելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար:
Նույն գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել են թիվ 21127 զորամասի պարտադիր ժամկետային զի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 358 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը օգոստոսի 3-ին քվեարկությամբ հավանություն տվեց ավելի քան 30 երկրներում ԱՄՆ-ի նոր դեսպանների պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված թեկնածություններին։ Սակայն Մեթյու Բրայզայի թեկնածության առնչությամբ, որին Սպիտակ տան ղեկավարն ուզում է տեսնել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում, քվեարկություն տեղի չունեցավ։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։Բրայզայի անունն անցյալ շաբաթավերջին քիչ ուշացումով ընդգրկվեց Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այն ցուցակում, որի շուրջ քվեարկությունն անց էր կացվելու օգոստոսի 3-ին։Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին հանձնաժողովում անցկացված լսումների ընթացքում Բրայզան ստիպված եղավ պատասխանել հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերի և Ռոբերտ Մենենդեսի խիստ հարցերին, և այդ պատասխանները կցկտուր էին։Հարցերը վերաբերում էին Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու գործում նրա կողմնակալ դիրքորոշմանը, Ստամբուլում իր հարսանիքի համար ստացված նվիրատվություններին, Ա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 338 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)