Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 23.10.2020
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 03
Հայկական եկեղեցիների հարցը, հայ փոքրամասնության այլ խնդիրների շարքում, բավական ցավոտ հարց է Վրաստանի համար, ասել է քաղաքագետը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում, մեկնաբանելով Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովի հայտարարությունը, հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, Վրաստանը վատ փորձ է կուտակել ազգային փոքրամասնությունների հարցում: Այսօր Վրաստանում կա երկու իրական փոքրամասնություն` հայերն ու ադրբեջանցիները: Հայերն ավելի կազմակերպված են, ինչը նրանց հանդեպ զգուշավոր վերաբերմունք է ձևավորում Վրաստանի իշխանությունների ու հանրության մոտ»,-ասել է քաղաքագետը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 320 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե իբր Արցախից երկու զինվոր է փախել։ Այս մասին Tert.am–ին ասաց Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ ավելացնելով. «Եթե նման բան լիներ, մենք պաշտոնական հաղորդագրություն կտարածեինք»:

Tert.am

Դիտարկումների քանակը: 452 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Մինչ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանին սպառնում է պատերազմով և հնչեցնում ռազմատենչ հայտարարություններ, Հայաստանի իշխանությունները սպառնալիքի փոխարեն, դրական քայլեր են ձեռնարկում Հայաստանի ժողովրդի համար: Այդ մասին հայտնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:

«Հայ-ռուսական պայմանագրում կատարվելիք փոփոխությունը կապված է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքների և ռազմատենչ հայտարարությունների հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը վերջին մեկ տարում սպառնո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 311 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Ռուսաստանի պաշտպանության նախարարությանից երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ո'չ հերքեցին, ո'չ էլ հաստատեցին Ադրբեջանին C-300 հակաօդային պաշտպանության համալիրներ վաճառելու մասին ռուսաստանյան մամուլում հայտնված հակասական լուրերը:
«Այդ մասին մենք ոչինչ չենք ասում: Մենք այդ տեղեկությունը առայժմ ո'չ հաստատում ենք, ո'չ էլ հերքում ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչության` անանուն մնալ ցանկացած աշխատակիցը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ հարցի կապակցությամբ: Մեկնաբանություններ չհաջողվեց ստանալ նաեւ Պաշտպանության նախարարությունից:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 361 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Թուրքիայի կառավարության դեմ ամերիկահայերի դատական հայցը հիմնավորված է Օսմանյան փաստաթղթերով։ Այսինքն, 1915 թ. մայիսի 27–ին բռնագաղթի մասին պաշտոնական հրամանը եղավ, և դրանից մի քանի շաբաթ անց՝ հունիսի 10–ին, կրկին Օսմանյան պետությունում հրաման արձակվեց բռնագաղթած հայերի հողերի և ունեցվածքի՝ պետական վերահսկողության տակ անցնելու մասին»,– այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանն՝ անդրադառնալով ամերիկահայերի կողմից թուրքական կառավարությանը դեմ ներկայացված դատական հայցին, որով Հայոց ցեղասպանության ժառանգները Թուրքիայից պահանջում են իրենց կորցրած անշարժ և շարժական գույքի և բանկային հաշիվներում ունեցած գումարի փոխհատուցում։«Այս ամենը հստակ գրված է, այսինքն, եթե մենք մուտք ունենանք Օսմանյան արխիվներ, մենք կկարողանանք նաև իրավարար, հենց օսմանցիների փաստաթղթերով ապացուցել, որ այո, բռնագանձվել են հայկական հողերն ու փողերը և օգտագործվել են հենց նույն պետական բանկերի կողմից»,- ասաց Շաքարյանը։Теrt.am-ի հարցին, թե ի՞նչ հիմքեր պետք է վկայաբերեն փաստաբանները, որպեսզի հաղթեն դատական հայց ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 407 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)