Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 3 » Ռուսաստանը ո'չ հերքում, ո'չ հաստատում է C-300-ի վաճառքը
15:32
Ռուսաստանը ո'չ հերքում, ո'չ հաստատում է C-300-ի վաճառքը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությանից երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ո'չ հերքեցին, ո'չ էլ հաստատեցին Ադրբեջանին C-300 հակաօդային պաշտպանության համալիրներ վաճառելու մասին ռուսաստանյան մամուլում հայտնված հակասական լուրերը:
«Այդ մասին մենք ոչինչ չենք ասում: Մենք այդ տեղեկությունը առայժմ ո'չ հաստատում ենք, ո'չ էլ հերքում ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչության` անանուն մնալ ցանկացած աշխատակիցը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ հարցի կապակցությամբ: Մեկնաբանություններ չհաջողվեց ստանալ նաեւ Պաշտպանության նախարարությունից:

Այսօր թեմային անդրադարձել է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն։ Թերթը գրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում իրենց անանուն աղբյուրը, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Թեյմուր Աբդուլաեւը հաստատել են տեղեկությունը:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում, սակայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա, ով չի կամեցել հրապարակել իր անունը, հայտարարել է, թե այդ լուրերը «անհեթեթություն» են։

Ավելի վաղ այս տեղեկատվությունը հերքել էր նաեւ C-300 համալիրների վաճառքով զբաղվող «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը։ 

«Մենք այդպիսի գործարքի մասին որեւէ տեղեկություն չունենք», - հայտարարել էր ընկերության խոսնակ Վյաչեսլավ Դավիդենկոն։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, այդ  համալիրների հնարավոր վաճառքը «կարող է քաջալերել Ադրբեջանին»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կիրակոսյանը նշեց, որ, հաշվի առնելով վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները` նման գործարքը կարող է «սխալ մեսիջ լինել Բաքվին»:

«Սա նաեւ ամենալուրջ ու հավանաբար ամենավերջին ազդանշանն է, որ տարածաշրջանում լարվածությունը մեծանում է, ու պատերազմը դառնում է հավանական, եւ ոչ միայն Ղարաբաղում, այլեւ Իրանում», - ասաց փորձագետը:

Ըստ Կիրակոսյանի, թեեւ զուտ ռազմական առումով Ադրբեջանին С-300-ների վաճառքը չի կարող էապես խախտել հայ-ադրբեջանական հավասարակշռությունը, քանի որ համալիրներն ունեն պաշտպանական նշանակություն, սակայն, նկատի առնելով, որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, Երեւանը պետք է մտահոգվի:

«Հայաստանի համար սա ստեղծում է ռազմավարական նշանակության մտահոգություն, որովհետեւ սա Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու Մոսկվայի ձգտման մի մասն է: Սա իրապես շատ վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ ամեն անգամ, երբ Ռուսաստանը ինչ-որ բան է տալիս Ադրբեջանին, Հայաստանը պետք է նույնպես ինչ-որ բան ստանա Ռուսաստանից` հավասարակշռությունը պահպանելու համար, սակայն մինչեւ օրս Երեւանը ոչինչ չի ստացել», - փաստարկեց նա:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես ասաց, թե С-300 համալիրների վաճառքը Ադրբեջանին էապես չի փոխի հայ-ադրբեջանական ռազմական հավասարակշռությունը:

«Դա հակաօդային պաշտպանական համակարգ է: Դա նշանակում է, որ Ադրբեջանը վախենում է արտաքին օդային հարձակումներից իր կարեւոր օբյեկտների վրա: Իսկ դա չի կարող վնասել Հայաստանի պաշտպանունակությանը», - ասաց Շիրխանյանը:
                                                               azatutyun.am
Просмотров: 584 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: