Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 12 » Ռիմմա Վարժապետյան. Առաջիկա 5 տարում ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
16:17
Ռիմմա Վարժապետյան. Առաջիկա 5 տարում ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

 Այն, որ Իսրայելի կառավարությունը չի օգտագործում «ցեղասպանություն» բառը, չի նշանակում, որ նա չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանը: Միաժամանակ նա հաղորդել է, որ Իսրայելի կրթության նախարարը դպրոցների ուսումնական ծրագրում մտցրել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրումը: «Հայոց եղեռնը ուսումնասիրվում է դպրոցում, բայց չի որակվում որպես Ցեղասպանություն»,- ասել է նա:

Անդրադառնալով Քնեսթեի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` Վարժապետյանն ասել է, որ Հայաստանի հրեական համայնքը բազմիցս դիմել է Քնեսեթ` խնդրելով քննարկել այդ հարցը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Այդ հարցը կքննարկվի, բայց կան ոլորտներ, որոնք կապված են Իսրայելի անվտանգության, տնտեսական հարցերի հետ: Կա նաև բարոյական կողմ. հրեա ժողովուրդը կարծում է, որ այն, ինչ տեղի է ունեցել իրենց հետ, եզակի է: Բայց մենք համոզված ենք, որ այդ հարցը կքննարկվի Քնեսեթում»,- նշել է Վարժապետյանը և հավելել, որ թե չի կարող ասել, թե դա երբ կլինի: Նա համոզվածություն է հայտնել, որ Ցեղասպանության 100-ամյակին ԱՄՆ-ն և Իսրայելն այն կճանաչեն: «Մարդիկ պատրաստ են ճանաչել Ցեղասպանությունը, բայց դրա համար ժամանակ է պետք»,- ասել է նա:

Միաժամանակ նա ավելացրել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք չէ կապել թուրք-իսրայելական հարաբերությունների հետ:

                                            

                                                       PanARMENIAN.Net

Просмотров: 537 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: