Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 12 » Մենք պետք է փորձենք գործոն դառնալ և ոչ թե գործիք. Սեֆիլյան
18:06
Մենք պետք է փորձենք գործոն դառնալ և ոչ թե գործիք. Սեֆիլյան
Ռուսաստանի Դաշնության նախագահի այցից որևէ սպասելիք ունենալու փոխարեն հարկավոր է, որ հայերս ձևակերպենք, թե մենք ինչ ենք ուզում։ Այս մասին Tert.am–ին ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցի հնարավոր արդյունքներին։Հարցին, թե արդյո՞ք ՌԴ նախագահի այցից հետո կարող են որոշակի զարգացումներ լինել Արցախյան խնդրում, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց.«ՌԴ նախագահի այցը կապ ունի ոչ միայն Արցախյան խնդրի հետ։ Այսինքն, երբ գերտերության նախագահը գալիս է տարածաշրջան, դա տարածաշրջանային իմաստ ունի։ Մենք տեսնում ենք՝ ինչպիսի մրցակցություն է այսօր Արևմուտքի և Ռուսաստանի, մյուս կողմից, ինչու չէ, նաև Իրանի, Չինաստանի միջև Հարավային Կովկասի այս հատվածի համար։ Մրցակցության մակարդակն օր օրի բարձրանում է, սրվում է, խորանում։ Այսինքն, այս իմաստով մեծ նշանակություն ունի, սակայն այստեղ պետք է տեսնել, թե Ռուսաստանն ինչ ծրագրերով է ուզում այս տարածքին տեր կանգնել»։Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի այցից սպասելիքներին, Սեֆիլյանը նշեց. «Ես որևէ դրական կամ լուրջ ակնկալիք ընդհանրապես չեմ ունեցել, և կարծում եմ, որ առողջ մտածող որևէ հայ մարդ նույնպես օտարից չպետք է բան սպասի։ Ցավալին այն է, որ մենք՝ հայերս չունենք այն բանի ձևակերպումը, թե մենք ինչ ենք ուզում։ Դրա ձևակերպումը չկա, բանաձևված չէ, թե մենք՝ հայերս ինչ ենք ուզում, տարածաշրջանում ինչպիսի դերակատարություն ենք ուզում ստանձնել։ Երբ սա գոյություն չունի, արդեն գերտերությունների ձեռքին դառնում ենք գնդակ, այսինքն՝ մենք երբեք գործոն չենք և պետք է փորձենք հնարավորին շուտ գործոն դառնալ և ոչ թե գործիք»։

Tert.am

Просмотров: 547 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: