Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 23 » Հրանտ Մարգարյան. «Արցախը հայության արժանապատվությունն է»
17:47
Հրանտ Մարգարյան. «Արցախը հայության արժանապատվությունն է»

Օգոստոսի 21-ի երեկոյան Լիբանանի Այնճար  հայկական գյուղում տեղի է ունեցել Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակի և Այնճարի հիմնադրման 70 ամյակին նվիրված տոնակատարություն: Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլոք:

Ելույթ ունենալով «Ս.Զեյթլյան» սրահում  տեղի ունեցած Մուսալեռցիների նոր պատմությունը կերտած այնճարցի նահատակներին նվիրված հուշակոթողի բացմանը' ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հաստատեց, որ հուշակոթողը գալիս է ապացուցելու, որ հայությունն իր ճակատագրի ինքնորոշման, ազատության, արժանապատվության, հայրենիքի ու ժողովրդի անվտանգության համար պատրաստ է զոհաբերությունների: «Այս ճանապարհին ընկած նահատակների զոհաբերություններն ու պայքարն այսօր արդեն արդյունավորվել են, որովհետև տարբեր ճակատներում նվաճումներ ենք արձանագրել»: Վերհիշելով Այնճարի նահատակներին' Հրանտ Մարգարյանը ասել է'«թեև նրանց նահատակությունը խոր վիշտ ու ցավ պատճառեց,բայց արցունք չհոսեց այդ օրերին պատնեշի վրա կանգնածների աչքերից, որովհետև ազգի գոյությունը,համայնքի անդորրությունն ու ապահովությունը մարդկային այդ զգացումներից ավելի կարևոր էին: Թեև արցունքն ու բողոքը խեղդեցինք, բայց դուք հավերժ կմնաք մեր սրտերում և ձեր հիշատակը կմնա անմահ»- ասել է նա:

Կարևորելով Մուսա լեռան հերոսամարտի նշանակությունը' ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ասել է.«Հայությունը գիտակցում է, որ ճակատագրական պահերին, համազգային իղձերի իրականացման և գաղափարների պահպանման համար պետք է միանալ, որպեսզի հզորանա համայն հայությունը»: Բակո Սահակյանը շեշտել է, որ Հայաստանը հզոր է սփյուռքով, սփյուռքը' Հայաստանով :

Այնճարի  և հայության նորօրյա մարտահրավերների մասին  իր խոսքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը անդրադառնալով  հայության դիմաց ծառացած երեք գերխնդիրներին նշել է , որ  նախևառաջ  կա Արցախի վերջնական ազատագրման հարցը, որովհետև արցախյան հաղթանակի ամրապնդումը հույսի դուռ է, մեր պետության անվտանգության զարգացման  երաշխիք և հայ դատի հանգրվանային լուծում ապահովող ճանապարհ: Այսօր ԼՂՀ-ն կայացած է, սակայն տակավին կարիք ունի ուժերի լարման, որի համար հայ ժողովուրդը Արցախին միշտ թիկունք է, որովհետև Արցախը հայության արժանապատվությունն է: Երկրորդ գերխնդիրը ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի' հայության միասնականությունն է, իբրև ազգ' մատնանշելով որ հայ լինելը հպարտություն և պատասխանատվություն է ենթադրում:Նա շեշտել է, որ հայության մեջ բաժանումներ չպետք է լինեն' հատվածականությունը ազգի հիմնական թշնամին է, ուստի պետք է փոխել մտածողությունը, կանգնել կողք-կողքի և ապահովել մեր ազգի հզորությունը: Երրորդ գերխնդիրը  Հայաստանի պետականության ամրպնդումն է: Ով չի կարողանում պաշտպանել ու կայացնել իր պետականությունը, տեղ չունի աշխարհում իբրև հավաքականություն:

ՀՅԴ Մամլո դիվան

Просмотров: 1205 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: