Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 23 » Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի առթիվ
15:09
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի առթիվ
Ուղերձում ասված է.

"Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

1990 թվականի օգոստոսի 23-ը մեր նորագույն պատմության առանցքային և ուղենշային դրվագներից է: Այն խորհրդանշում է Հայաստանի ժողովրդի և ողջ հայության իղձերի իրականացման սկիզբը և մարմնավորում անկախ պետականության մեր դարավոր ձգտումը:

Անցած երկու տասնամյակները հստակորեն ցույց տվեցին, որ հռչակագիրը տեղին էր ու ժամանակին, որ նրանում ամրագրված նպատակներն ու գաղափարները կենսունակ էին, և հայության բոլոր հատվածների ջանքերով շարունակում են հետևողականորեն կյանքի կոչվել:

Մեր հռչակած ուղեգիծն իրականություն դարձնելը դյուրին չէր, բայց հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին և դավանած արժեքներին: Փորձությունները չշեղեցին մեզ քաղաքական ազատության և սեփական ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու մեր ճանապարհից:
Просмотров: 585 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: