Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 10 » Հրապարակելով Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողների լուսանկարները՝ Բաքուն խախտել է միջազգային իրավունքի նորմերը. ՀՀ ՊՆ
00:58
Հրապարակելով Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողների լուսանկարները՝ Բաքուն խախտել է միջազգային իրավունքի նորմերը. ՀՀ ՊՆ
Այսօր` օգոստոսի 10-ին, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, APA, 1news.az, day.az կայքերը տեղեկություններ են հրապարակել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողների հետ իբրև թե անցկացված հարցազրույցի վերաբերյալ և կայքերում լուսանկարներ տեղադրել:
Ակնհայտ քարոզչական նպատակներով օգտագործելով այդ տեղեկությունները` ադրբեջանական կողմն այս քայլով հերթական անգամ կոպտորեն խախտել է Միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես, 1949թ. օգոստոսի 12-ին Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների` համապատասխանաբար 13-րդ և 27-րդ հոդվածներում ամրագրված դրույթները, որոնք սահմանում են, որ «հովանավորվող կամ պահպանության տակ գտնվող անձինք պետք է մշտապես պաշտպանված լինեն հասարակության հետաքրքրասիրությունից»:
Հետևաբար, ադրբեջանական կողմը պետք է զերծ մնար նշված անձանց հասարակության ուշադրությանը ներկայացնելուց և կանխեր լուսանկարների տեղադրումը: Ընդ որում, պահպանության տակ գտնվող անձի համաձայնությունը հանդիպել լրատվամիջոցների հետ չի ազատում ադրբեջանական համապատասխան կառույցների ղեկավարությանը իր պարտավորություններից, քանի որ Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների` համապատասխանաբար 7-րդ և 8-րդ հոդվածներով ամրագրվում է, որ «պահպանության տակ գտնվող անձինք ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նախատեսված են կոնվենցիաներով»:
Հրավիրում ենք միջազգային մարդասիրական կազմակերպությունների և հատկապես Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ուշադրությունն ադրբեջանական կողմի գործողությունների վրա` ակնկալելով այդ կառույցների պատշաճ արձագանքն Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Просмотров: 454 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: