![]() Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: |
![]() Հարկ ենք համարում հիշեցնել Ադրբեջանի ՊՆ մամլո
ծառայության ղեկավարին և հարևան պետության պաշտպանական գերատեսչության
խոսափողը հանդիսացող լրատվամիջոցներին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան
Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման
բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և քաջածանոթ է ԼՂ
խնդրի կարգավորման շուրջ միջազգային կառույցների ընդունած բանաձևերին:
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուին ևս մեկ անգամ
խորհուրդ ենք տալիս չտարվել սեփական ցանկություններն իրականության տեղ
ընդունելու գայթակղությամբ և անպատասխանատու ռազմատենչ
հայտարարություններով, պատերազմի սպառնալիքներով ու ապատեղեկատվություն
տարածելով չսրել իրավիճակը: Նման գործելաոճը ոչ միայն չի համապատասխանում
բանակցային գործընթացի ոգուն, խոչընդոտում է ԼՂ հակամարտության
կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև
հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության պատճառ է դառնում:
Եթե պարոն Սաբիրօղլուն նման քայլերով ցանկանում է ազդել հայկական կողմի վրա և բարձրացնել սեփական զինված ուժերի մարտական ոգին, ապա թող ուշադրություն դարձնի ՀՀ պաշտպանության նախարարի նույն հարցազրույցի այն մասի վրա, ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
![]() Սերժ Սարգսյանն այսօր Սևանում հանդիպելով «Միասին» շարժման և «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ՝ պատասխանեց նրանց հուզող հարցերին։ Երիտասարդներից մեկին հետաքրքրում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկա փուլը։ Նախագահը հիշեցրեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Բանակցությունների սեղանին նոր առաջարկություններ էին, և սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ Ադբեջանը պետք է պատասխաներ՝ ընդունում է այդ առաջարկները, թե ոչ։ «Երբ Ադրբեջանն ասի՝ ընդունում եմ Մինսկի խմբի սկզբունքները, կշարունակվեն բանակցությունները, եթե ոչ՝ ուրեմն այլ ճանապարհներ կընտրվեն։ Այո, բանակցությունները շարունակվում են։ Կան վերջին առաջարկությունները, որոնք արվել են Սանկտ Պետերբուրգում։ Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը բանակցությունները շարունակելու հնարավորություն է տալիս։ Տեսնենք, թե Ադրբեջանն ինչ է ասում»,- ընդգծեց նա։ Նա հիշեցրեց, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնվի երեք սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում։< ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Թուրքիայի
իրավապահ մարմինները ձերբակալել են հայկական գերեզմանատանը գանձեր որոնող
երկու թուրքի: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գանձեր որոնողները Թուրքիայում
պղծում են հայկական գերեզմանները։ Գերեզմանատան տնօրինությունն ահազանգել էր, որ գերեզմանատնով մեկ թունելներ են փորված: Tert.am |
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայություն
|
Թուրքական պարբերականն ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու համար, թե ֆրանսիական Սենատում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող քանի օրինագիծ կա: «Ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը 2006թ. ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից և այդպես էլ չվավերացվեց Սեն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
-Առանց Ղարաբաղի ներկայության՝ հնարավոր չէ հարցի վերջնական լուծման հասնել։ Ես սա շատ կարևորում եմ։ Ինչ վերաբերում է Մամեդյարովի այն հայտարարությանը, թե քանի որ կա Հայաստան պետություն, ապա ԼՂ-ի ժողովուրդը չի կարող իր ինքնորոշման իրվունքը պաշտպանել, ապա ես ուզում եմ շեշտել, որ կա թուրքական անկախ պետություն. աշխարահի ինչի՞ն է պետք, ընդհանրապես, անկախ Ադրբեջանը։ Եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ես հասկանում եմ, որ աշխարհին ընդհանրապես պետք չէ անկախ Ադրբեջան, քանի որ կա անկախ Թուրքիա։ Եվ երկրորդ՝ իսկ ո՞վ է ասում, թե Մամեդյարո՛վը պետք է թելադրի, թե որտե՞ղ, ի՞նչ ձևով, ո՞ր ժողովուրդը կարող է ինքնորոշման &nbs ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: |
«Իրանում անգլերենից թարգմանվել և ներկայացվել է ԱՄՆ Կլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի «Ամոթալի արարք» գիրքը, որը քարոզում և փորձում է ապացուցել «Հայոց ցաղասպանությունը»։ Թեհրանի հայոց առաջնորդարանում անցկացված շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակը, թարգմանիչը, ինչպես նաև Թեհրանի համալսարանի դասախոսներ, որոշ պետական և քաղաքական գործիչներ»,- ասել է Ահմեդօղլուն՝ նշելով, որ միջոցառման մասնակիցների և թարգմանության կազմակերպիչների մեծ մասը հայեր չեն։ «Թեհրանում միշտ նշվում են հայերի համար կարևոր իրադարձությունները։ Պարզապես պաշտոնական Թեհրանի որոշմամբ նման միջոցառումներ են անցկացվում 10-15 օր ուշացումով։ Այս ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
|