16:51 Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ | |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: ՀՀ Նախագահը եւս մեկ անգամ ցավակցություն եւ ափսոսանք է հայտնել Ռուսաստանում բռնկված զանգվածային հրդեհների պատճառած մարդկային եւ նյութական կորուստների կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը լավ գիտե, թե նման իրավիճակներում որքան կարեւոր է բարեկամ երկրների աջակցությունը եւ առաջարկել է ՀՀ հրշեջ-փրկարարական ծառայությունների օգնությունը հրդեհների մարման եւ հետեւանքների վերացման գործում: Նախագահներ Սարգսյանն ու Մեդվեդեւը պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական հրշեջ-փրկարարական խմբին բնական աղետի դեմ տարվող աշխատանքներում ներգրավելու շուրջ | |
|
Всего комментариев: 0 | |