Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 27 » «Իրատես de facto». Իրական հաղթանակը գիտակցեցինք հետո, երբ տեսանք, որ ահա այս հողերն ազատագրված են
19:40
«Իրատես de facto». Իրական հաղթանակը գիտակցեցինք հետո, երբ տեսանք, որ ահա այս հողերն ազատագրված են
Թերթը իր «քաղաքականությունից դուրս» խորագրի ներքո ներկայացրել է գեներսւլ-մայոր, Արցախի ազատամարտի հերոս Արկադի Տեր–Թադևոսյանի հարցազրույցը, որից ներկայացնում ենք մի հատված.

-Ձեզ համար ի՞նչ է հաղթանակը։

-Երբ մի գյուղ էինք ազատագրում, ոգևորվում էինք, երբ հակառակն էր լինում, անշուշտ, ցավ էինք ապրում։ Բայց իրական հաղթանակը գիտակցեցինք հետո, երբ տեսանք, որ ահա այս հողերն ազատագրված են։

–Արդյոք այս տարիներին իմաստավորե՞լ ենք ազատության ու անկախության գազավայրը։

-Յուրաքանչյուր մարդ, նախ և առաջ, պիտի սիրի իր երկիրն ու հպարտանա նրանով։ Երբ տեսնում ես, որ Հայաստանն անկախ, ազատ երկիր է, հպարտանում ես, բայց երբ տեսնում ես, թե ինչպես են կառավարում այդ երկիրը, հիսաթափվում ես։ Չեմ ցանկանում որևէ նախագահի մեղադրել, պարզապես չպետք է քաղաքացուն «պատին դեմ տալ», որ թողնի հեռանա երկրից։ Ազատությունն ու անկախությունը նման են մեդալի երկու երեսի։ Այդ գիտակցումը պիտի ունենան նախագահից մինչև շարքային քաղաքացի։

-Եթե այսօր վերստին կանգնած լինեիք մասնագիտության ընտրության առաջ, նույն ուղի՞ն կընտրեիք։

-Տասնվեց տարեկանից զինվորականի մասնագիտությունն եմ ընտրել ու ոչ մի վայրկյան չեմ մտածել այլ բանով զբաղվելու մասին։ Իմ մասնագիտությունն ինձ համար երբեք բեռ չէ, հաճույք էլ չէ։ Պարզապես հասկանում եմ, որ երկրին պետք եմ։ Չնայած, Աստված տա՝ իմ մասնագիտությունը երբևէ պետք չգա։

                                                                                       Tert.am

Просмотров: 598 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: