18:43 Հայաստանի խորհրդարանը և Սփյուռքը պետք է աշխատեն ԼՂ ճանաչման ուղղությամբ. Կարեն Բեքարյան | |
Ըստ վերլուծաբանի, Հայաստանը՝ որպես ԼՂ հակամարտության բանակցությունները վարող կողմ, որոշակի կաշկանդվածություններ ունի, ուստի Հայաստանի նախագահից կամ արտգործնախարարից գործնական քայլեր ակնկալելը «նպատակահարմար չի լինի», քանի որ դա կազդի բանակցային գործընթացի վրա։ Փոխարենը, Կարեն Բեքարյանի համոզմամբ, բավականին անելիք ունի Հայաստանի խորհրդարանը, որն իր հանձնաժողովներով, միջազգային հարթակներում ներկայացված պատվիրակություններով, բարեկամության խմբերով կարող է նախաձեռնել քայլեր՝ «սկսելու բարեկամ երկրների խորհրդարանականների հետ կոնսուլտացիաներ՝ Ղարաբաղի հնարավոր ճանաչման գործընթացի առումով»։ «Եթե ընդամենը հիշենք խորհրդարանական դիվանագիտության գործիքները, կտեսնենք, որ նրանցից յուրաքանչյուրի ներքո կա հնարավորություն ինչ–ինչ քայլեր իրականացնելու»,– ասաց նա։ Կարեն Բեքարյանը նշեց, որ Ղարաբաղի հնարավոր ճանաչման ուղղությամբ անելիք ունի նաև հայկական Սփյուռքը, որը հիշյալ խնդիրը պետք է դարձնի իր օրակարգի թիվ մեկ հարցը։ Tert.am | |
|
Всего комментариев: 0 | |