Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 27.5.2019
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 27 » Մերձդնեստրում ձերբակալված լրագրողի մայրը միջազգային հասարակայնությանը կոչ է անում օգնել որդուն ազատագրելու հարցում
22:30
Մերձդնեստրում ձերբակալված լրագրողի մայրը միջազգային հասարակայնությանը կոչ է անում օգնել որդուն ազատագրելու հարցում

Մերձդնեստրում ձերբակալված լրագրողի մայրը միջազգային հասարակայնությանը կոչ է անում օգնել որդուն ազատագրելու հարցումՄերձդնեստրում ձերբակալված լրագրող, քաղաքագետ Էռնեստ Վարդանյանի մայրը`Թամարա Շաղոյանը որդու առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով դիմել է միջազգային իրավապաշտպան մարդասիրական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին:

«Հուլիսի 23-ին մեր հանդիպման ժամանակ Էռնեստը հրաժարվեց հետագա հանդիպումներից, ասելով, որ հոգեբանական անկում է ապրում և ի վիճակի չէ իր փոքրիկներին տեսնելու այնպիսի պայմաններում, որում գտնվում է: Հանդիպման ժամանակ նա շատ էր հազում եւ ուներ բարձր ջերմություն, մարմնի վրա մլակների կծած բազմաթիվ հետքեր կային, իսկ պարանոցին մի տարօրինակ երկար հետք էր, որը նման էր դանակի կտրած հետքի: Նրան մեկ անգամ է բուժօգնություն ցուցաբերվել, որն էլ սահմանափակվել է մեկ ներարկումով: Դա վկայում է այն մասին, որ Էռնեստին անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Բանտում գտնվելու չորս ամսում կտրուկ վատթարացել է որդուս ֆիզիկական և հոգեկան վիճակը: Դա ֆիզիկական և բարոյական ճնշման, շանտաժի և հոգեմետ դեղերի օգտագործման, ինչպես նաև ճնշման տակ ինքնադատապարտման արդյունք է, որը ցուցադրվել է տեղի հեռուստատեսությամբ և ցանցերում է հայտնվել», - ասված է Վարդանյանի մոր ուղերձում:

Թամարա Շաղոյանը ուշադրություն է հրավիրում այն բանին, որ որդու վերջին հարցաքննությունը տեղի է ունեցել մեկուկես ամիս առաջ: «Այս փաստն ասում է այն մասին, որ Վարդանյանի բանտում գտնվելն ու նրա դեմ հարուցված մեղադրանքը անհիմն են և Մերձդնեստրի իրավապահ մարմինների համար ինքնանպատակ է: Էռնեստի ազատազրկումը քաղաքական խաղերի մի շղթա է, որի հետ Էռնեստը որևէ կապ չունի: Ես շատ անհանգստացած եմ որդուս վիճակով և դիմում եմ միջազգային բոլոր իրավապահ կազմակերպություններին, ԶԼՄ-ներին, աշխարհի դեսպաններին` խնդրելով ազատագրել Էռնեստ Վարդանյանին մերձդնեստրյան բանտից», - ասվում է ուղերձում:

Էռնեստ Վարդանյանը Մերձդնեստրում ձերբակալվել է 2010 թ. ապրիլի 7-ին`պետական դավաճանություն 271 հոդվածով, որով նախատեսվում է 12-20 տարի ազատազրկում: Նա մեղադրվում է Մոլդովայի Անվտանգության և տեղեկատվության ծառայության օգտին լրտեսություն իրականացնելու մեջ:

                                                 PanARMENIAN.Net

Просмотров: 234 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: