Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 23 » «Նավթի աշտարակ չէ, որ աճուրդի դրվի»
14:43
«Նավթի աշտարակ չէ, որ աճուրդի դրվի»

http://www.armtoday.info/Pic/4467.jpg«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը համարում է միանգամայն օրինաչափ:

Դատարանը օրինական էր ճանաչել Կոսովոյի անկախությունը:

Դրա համար նա մատնանշում է երկու հանգամանք: Առաջինը, որ սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքը` ինքնորոշման տեսքով, որպես տվյալ կազմակերպության հիմնական նպատակներից մեկը ներառված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ [Հոդված 1(2)]: Երկրորդը` միջազգային իրավունքի մեջ չկա անկախության հռչակման որևէ սահմանափակում:

Արա Պապյանը բնական է համարում, որ անկախության հռչակումը միակողմանի է լինում:

«Երբ, օրինակ, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունն իրենց անկախությունը հռչակեցին համապատասխանաբար Բրիտանական Կայսրությունից կամ ՍՍՀՄ-ից, նրանք դա արեցին առանց, այսպես կոչված, «կենտրոնանան իշխանության» թույլտվության: Ուրիշ բան, որ այդ իշխանությունը կարող է այդ փաստն ընդունել հանգիստ, առանց ավելորդ ռազմական ջղաձգումների, կամ կարող է փորձել արյան մեջ խեղդել ուրիշների ձգտումը»,-«Ա1+»-ին փոխանցեց նա:

Դիվանագետը գնահատելի է համարում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վերոհիշյալ որոշումը միջազգային իրավունքի ժողովրդավարացման ուղղությամբ զարգացման տեսանկյունից: Նաեւ նշում է, որ որոշումը ցույց տվեց, որ XXI դարի մտածողությանն անհարիր է ժողովուրդների բաժանումն արտոնյալների և մերժյալների:
Դատարանի որոշումը Արա Պապյանը կարեւոր է համարում նաեւ Արցախի հակամարտության ժողովրդավարական լուծման տեսանկյունից:

«Այսինքն, ինչպես ժողովրդավարական հասարակության մեջ որևէ մեկն իրավունք չունի անհատի փոխարեն որոշումներ կայացնելու, այնպես էլ ներկա միջազգային հարաբերություններում որևէ մեկն իրավունք չունի որոշումներ կայացնելու այդ անհատների կազմակերպված հանրության փոխարեն: XXI դարում միջազգային իրավունքը չի կարող աճուրդի դրվել: Միջազգային իրավունքը նավթի աշտարակ չէ»,- նշեց նա:                                  ՀՂՈՒՄ` a1plus.am

Просмотров: 609 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: