Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 10 » Հայ դեռահասին սպանած ադրբեջանցի դպրոցականը հրամայել է ընկերներին ամեն ինչ նկարել տեսախցիկով
17:47
Հայ դեռահասին սպանած ադրբեջանցի դպրոցականը հրամայել է ընկերներին ամեն ինչ նկարել տեսախցիկով
 Ադրբեջանցի 9-րդ դասարանցի Մամեդը, ով Մոսկվայում սպանել էր 501 դպրոցի 11-րդ դասարանցի Էդիկ Մարկարյանին, նախապես էր ծրագրել սպանությունը եւ կանխամտածված հարվածներ էր հասցրել, որոնք վայրկենական մահ են առաջացրել: Հենց այդ վարկածն է պնդելու դատական նիստում զոհվածի մայրը՝ Աննա Մարկարյանը:

Ինչպես NEWS.AM-ին հայտնել է Աննա Մարկարյանը, Մամեդը դեռ առավոտվանից քեն է քշել Էդիկի վրա եւ դասերից հետո ծեծկռտուք հրահրել: «Չնայած Էդիկը բարձրահասակ էր, նա հատուկ որեւէ հնարք չգիտեր, ի տարբերություն Մամեդի, ով զբաղվել է ըմբշամարտով եւ շատ լավ գիտեր ամեն տեսակ հնարքները: Մամեդը կանխամտածված եւ գիտակցված հարվածներ է հասցրել Էդիկին, նա հրաշալի հասկացել է, թե ինչ է անում: Անգամ կռվից առաջ նա իր հեռախոսը տվել է ընկերներին, որ նկարեն ծեծկռտուքը: Այսինքն, դեռ կռվից առաջ նա գիտեր, որ սպանելու է Էդիկին: Նա դեռ ցերեկն էր ասում. «Ես ձեզ բոլորիդ կսպանեմ: Իսկ երբ որդուս տարավ շտապօգնությունը, նա հայտարարեց՝ ես նրան սպանեցի: Ոչ մի գրամ ափսոսանք արածի համար: Անգամ ինձ հետ հանդիպումից հետո, երբ հարցրի, թե ինչու ես արել, ասաց, որ ճիշտ է եղել: Նա սառնասրտորեն սպանել է մարդու եւ հրաշալի հասկացել է, թե ինչ է անում: Մամեդին մարդ անվանել չի կարելի, նա մարդ չէ»- պատմում էր Էդիկի մայրը: Նա նաեւ նկատել է, թե ցավակցության եւ ափսոսանքի խոսքեր չի լսել ոչ Մամեդից, ոչ էլ նրա ծնողներից, որոնք անգամ փորձ չեն արել հանդիպել իր հետ:

Աննա Սեմյոնովնան հայտնել է, որ դատական նիստում պնդելու է որդու կանխամտածված սպանության վարկածը, քանի որ կա իրեղեն ապացույց՝ կռվի տեսագրությունը: «Հեռախոսը Մամեդի ձեռքից վերցրել են Էդիկի ընկերները եւ հանձնել քննիչներին»,- ասել է նա: Էդիկի մայրը հայտնել է նաեւ, որ մտադիր է հասնել Էդիկի դիակի կրկնակի դատաբժշկական փորձաքննության, քանի որ բժիշկների նախնական ախտորոշումը, թե մահը վրա է հասել վախից առաջացած սրտի անբավարարության պատճառով, կասկած է հարուցում: «Մամեդը Էդիկին բազմաթիվ հարվաներ է հասցրել, գցել գետնին, իսկ երբ որդիս ոտքի է կանգնել, կրկին գցել է գետնին: Մամեդը ոչ մեկին թույլ չի տվել մոտ գալ եւ բաժանել իրենց, թեեւ դեռահասները բղավել են՝ սպանիր, խփիր: Մամեդը վերջին հարվածն է  հասցրել եւ իրոք սպանել նրան: Հարվածը հասցվել է ծնոտի ներքին հատվածին, եւ, ինչպես ինձ հայտնել են բժիշկները, նման հարվածի դեպքում ծնոտը կոտրվում է, ոսկորը փակում է թթվածնի ճանապարհը ուղեղ եւ սիրտ, եւ վայրկենական մահ է լինում: Նման հարվածների տիրապետում են նրանք, ովքեր մարտարվեստներ են պարապել: Ահա թե ինչու շտապօգնության բրիգադը ոչինչ չի կարողացել անել»,- նշել է տիկին Աննան եւ հավելել, որ կրկնակի փորձաքննությամբ ցանկանում է պարզել ճշմարտությունը:

Նշենք, որ Էդիկը Աննա Մարկարյանի միակ զավակն է: Վեճը Մամեդի եւ Էդիկի միջեւ առաջացել է փոխնորդ կոշիկի պատճառով, երբ դպրոցի մուտքի մոտ հերթապահող երեխան Էդիկին հարցրել է, թե որտեղ է նրա կոշիկը, վերջինս խորհուրդ է տվել այդ հարցով դիմել փոքրիկներին, այլ ոչ բարձր դասարանցիներին: Այդ պահին խոսակցությանը խառնվել է Մամեդը եւ կռիվ է սադրել:


NEWS.AM

Просмотров: 532 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: