Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 23.10.2020
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 29
 Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները ուժի մեջ են մնում, և Անկարան կաշխատի գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հանդես գալով Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում կայացած մամլո ասուլիսում: Թուրքիայի նախարարը հիշեցրել է, որ հայ և թուրք ժողովրդները դարերով իրար կողք են ապրել:

Անդրադառնալով պատմությանը՝ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստ է քննարկել պատմությունը՝ կոչ անելով «չփակել դուռը»: «Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ, այդ պատճառով է, որ մենք ստորագրեցինք արձանագր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 315 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Ըստ տարբեր աղբյուրների, այդ թվում` հայոց պատրիարքարանի տվյալներով, Թուրքիայի հայ համայնքում խառնամուսնությունները հասնում են 40 տոկոսի, ինչը լուրջ և վտանգավոր ցուցանիշ է»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Պարզաբանելով, թե որն է Թուրքիայի հայ համայնքում խառնամուսնությունների աճի պատճառը, թուրքագետը նշեց, որ պատճառներից են գլոբալիզացիան, ազատ շփումների հնարավորությունը, հայ համայնքում մտածելակերպի փոփոխությունը, հայ համայնքում ավանդական կենսակերպի հիմքերի խարխլումը։Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայում հայոց եկեղեցին խառնամուսնությունների դեպքում չի կատարում պսակադրության արարողություն, բայց օրհնում է նորապսակներին, մինչդեռ նախկինում խառնամուսնությունները բոյկոտում էր թե՛ հայ համայնքը, թե՛ պատրիարքարանը։Լրագրողների հետ այսօվա հանդիպման հիմնական առիթը թուրքագետի «Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության. 1920–ականներից մինչև մեր օր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 323 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  սեպտեմբերի 27-ի լույս  28-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր, որոնց ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը 
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 313 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)