Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 23.10.2020
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 30
Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող կիսատ մնալ, հայտարարել է Շվեյցարիայի նորընտիր փոխնախագահ, արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության հետ երեկ Ժնեւում կայացած հանդիպման ժամանակ:

Նա հայտնել է, որ այժմ ընթանում են ակտիվ խորհրդակցություններ երկու կողմերի հետ, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն գործընթացը շարունակելու համար:

«Շվեյցարիան վճռական է գործընթացը առաջ մղելու հարցում», - ասել է Քալմի-Ռեյը, բարձր գհահատելով Հայաստանի նախագահի` հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլը եւ այն համարելով քաղաքական խիզախություն:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Շվեյցարիայի աջակցությունը հայ - թուրքական հարաբերությունների բնականոնացմանն ուղղված հայկական կողմի նախաձեռնությանը: Նա շեշտել է, որ թուրքական կողմը առաջ է քաշել մի շարք նախապայմաններ, որոնք անընդունելի են հայկական կողմի համար: Աբրահամյանը հիշեցրել է, որ հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացման անհարկի ձգձգումները` Հայաստանի նախագահը ետ կանչեց արձանագրությունները խորհրդարանի օրակարգից` պահպանելով, սակայն, արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը եւ դրանով իսկ հարգելով միջ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 303 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Իր կուսակիցների հետ Անիի ավերակներում նամազ անելու Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելիի ցանկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական շոու: Այս մասին, թուրքական Cihan («Ջիհան») գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Մահմուդ Էսադ Գյուվենը:

«ԱՇԿ-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարում է, թե ի պատասխան Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցված պատարագի պատրաստվում է նամազ անել Անիի ավերակներում: Դա կարող ենք որակել որպես քաղաքական շոու: Մինչ «Արդարություն և զարգա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 672 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)