Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 30 » Էրդողանի կուսակցությունը քաղաքական շոու է անվանում Անիի ավերակներում նամազ անելու Բահչելիի ցանկությունը
10:53
Էրդողանի կուսակցությունը քաղաքական շոու է անվանում Անիի ավերակներում նամազ անելու Բահչելիի ցանկությունը

Իր կուսակիցների հետ Անիի ավերակներում նամազ անելու Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելիի ցանկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական շոու: Այս մասին, թուրքական Cihan («Ջիհան») գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Մահմուդ Էսադ Գյուվենը:

«ԱՇԿ-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարում է, թե ի պատասխան Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցված պատարագի պատրաստվում է նամազ անել Անիի ավերակներում: Դա կարող ենք որակել որպես քաղաքական շոու: Մինչ «Արդարություն և զարգացում» կուսակցության գործունեության շնորհիվ Թուրքիան նոր թափ է հավաքում, ԱՇԿ-ն տարված է պատրանքներով, ինչն էլ ցույց է տալիս, թե որքանով է այդ կուսակցությունը կարևորում Թուրքիայի խնդիրները»,- հայտարարել է Մահմուդ Էսադ Գյուվենը` հիշեցնելով Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի հայտարարությունը:

«Մեր մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայն ասել է հետևյալը. «Նման վայրերում զանգվածային նամազ անելն օրինական չէ»: Իսկ ԱՇԿ-ն` որպես քաղաքական կուսակցություն, պետք է հարգի օրենքը»,- ասել է թուրք խորհրդարանականը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՇԿ ընդդիմադիր կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ պատրաստվում է իր 40 կուսակիցների հետ, ի պատասխան Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցված պատարագի, նամազ անել Ալփասլանի կողմից 1064թ. մզկիթի վերածված Անիի Մայր տաճարում:






Tert.am

Просмотров: 829 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: