Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 04

Այն, ինչ-որ այսօր առավոտյան տեղի ունեցավ, օգոստոսի 31-ին տված իր զոհերի համար վրիժառության ադրբեջանական կողմի անհաջող փորձն էր: Այս մասինPanARMENIAN.Netի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետՍերգեյ Մինասյանը`մեկնաբանելով առավոտյան Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գոտում տեղի ունեցած միջադեպը:

Սակայն այդ միջադեպը հայկական կողմի համար հարմար առիթ դարձավ հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիային զոհ դարձած մեր զինծառայողների վրեժը լուծելու համար ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 446 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Սեպտեմբերի 2-7-ը Հայաստանում և Արցախում անցկացվում է «Կարոտ» հայկական միջազգային երրորդ փառատոնը։ Փառատոնին հրավիրված է ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն, ով սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Դեպարդիեն ՀՀ ԱԺ էր եկել Ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ հուշահամալիրն իր վրա շատ մեծ տպավորություն է թողել։ Ասելով, թե շատ երջանիկ է, որ իրեն հրավիրել են փառատոնին, դերասանը նշել է, որ մի երկրում է, որի մասին գիտի շատ երկար տարիներ, Ֆրանսիայում ծանոթ է բազմաթիվ հայերի, գիտի, թե ինչու են նրանք այնտեղ գտնվում, և գիտի թե, ինչ է նշանակում 1915թ. ցեղասպանությունը։

-Ես գիտեմ, որ այսօր երիտասարդ սերնդում կան մարդիկ, 25 տարեկան երիտասարդներ, ովքեր շատ են ցանկանում նորից վերագտնել իրենց հարազատ երկիրը՝ Հայաստանը։ Այսօր ես այցելել եմ Ցեղասպանության հուշարձանը, և այն ինձ վրա շատ մեծ տպավորություն է թողել, նույնպիսին, ինչպիսի տպավորություն  թողնում են նմանատիպ շատ հուշարձաններ։ Խոսքս Թելավիվի հուշարձանի մասին է ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 500 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Թուրքիայում ցմահ բանտարկության դատապարտված Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ (PKK) Աբդուլլահ Օջալանը հերթական անգամ հանդիպել է իր փաստաբանների հետ և նրանց փոխանցել իր հայտարարությունը:ANF գործակալության փոխանցմամբ` հայտարարության մեջ քուրդ առաջնորդը խոսել է քրդական հարցի, թուրքական իշխանությունների կողմից քուրդ և հայ ժողովուրդների դեմ իրականացված կոտորածների, ինչպես նաև «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մասին:«Հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում միայն քուրդ ժողովրդի դեմ չէ, որ ցեղասպանություն է իրականացվել: Մարաշում, Սվազում այրում էին մարդկանց, Չորումի կոտորածները, 1938թ. Դերսիմի ջարդը, որի ժամանակ դաժանաբար սպանում էին երեխաներին, ինչպես նաև հայերի դեմ իրականացված կոտորածները: Վերջում էլ Հրանտ Դինքն էր մնացել, նրան էլ սպանեցին: Հրանտ Դինքն ընդդիմացող վերջին հայն էր: Թուրքիայում մնացած հայերն ապրում են սարսափի մեջ: Հրանտ Դինքը միակ հայն էր: Եվ դրա համար էլ թիրախ դարձավ և սպանվեց: Դա դարձավ վերջին հայկական կոտորածը։ Հետո ի՞նչ եղավ: Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաս ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 1135 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Այսօր` սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արևելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների և ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների՝ նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է:
     Ղարաբաղյան կողմը կորուստներ չի կրել:
     Մանրամասները ճշտվում են:

 

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 570 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)