Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 28
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել ուկրաինական Сегодня թերթին։ Ի պատասխան լրագրողի այն դիտարկման, թե կարծիք կա, որ ԼՂ գլխավոր նպատակը Հայաստանի հետ միավորվելն է, Բակո Սակասյանն ասել է.

«Օրակարգում միջազգային հանրության կողմից մեր հանրապետության անկախության վերջնական ճանաչումն է։ Հայաստանին միանալու հարց չկա։ Սա հակամարտություն չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս հակամարտությունը սկսվել է Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, իսկ Բաքվին հաջողվեց դրանում ներքաշել Հայաստանին։ Հայաստանը դեռ չի ճանաչում ԼՂ-ն՝ դրանով ցույց տալով իր պատասխանատվության մակարդակը. նրանք չեն ցանկանում խանգարել բանակցային գործընթացին»։

Այն հարցին, թե կա՞ արդյոք հնարավորություն, որ դուք Ադրբեջանի նախագահի հետ նստեք բանակցային սեղանի շուրջ, Արցախի նախագահը պատասխանել է. «Մեր կողմից նման առաջարկ եղել է։ Ես ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկեցի կազմակերպել իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ։ Բայց նրանք դեռ ի վիճակի չեն ապահովելու նման ձևաչափ Բաքվի ապակառուցողական մոտեցման պատճառով։ Այնտեղ ասում են. ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 465 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումները քայլ առաջ են դեպի Եվրամիություն. Թուրքիայի այս սահմանադրությունը ավելի լավ եւ ազատական սահմանադրություն է։ Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Նրա խոսքով, եթե այդ երկրի հին Սահմանադրության կետերից մեկով հնարավոր էր դառնում փակել պետությանն անհաճո այս կամ այն կուսակցությունը, ապա այժմ դա ավելի բարդ է դարձել։ «Նախկին Սահմանադրությամբ կարելի էր արգելե քաղաքական գործչին մինչեւ 5 տարի ժամկետով զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչը 90-ականներին կիրառվել էր Էրդողանի հանդեպ»,- նշեց թուրքագետը՝ կրկնելով, որ բարեփոխումները ավելի ազատական են դարձրել Թուրքիայի նոր Սահմանադրությունը։ «Էրդողանը 2011-ի խորհրդարանական ընտրություններից առաջ վստահության քվե ստացավ Թուրքիայի բնակչության ավելի քան 50 տոկոսի կողմի։ Սա այդ առումով շատ կարեւոր էր Էրդողանի համար։ Հանրաքվեի միակ թերությունն այն էր, որ այն բոյկոտեցին քրդերը։ Այնուամենանիվ այն քրդերը, ովքեր գնացին քվեարկելու, կողմ քվեարկեցին բարեփոխումներին, իսկ նրանք, ովքեր բոյկոտեցին, ասում ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 501 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  սեպտեմբերի 25-ին և 26-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 76 դեպք, որոնց ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է 1165 փամփուշտ: 
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտարկումների քանակը: 524 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարությունը, որ շփման գծից դիպուկահարներին հեռացնելը նշանակալիորեն կամրապնդի հակամարտող կողմերի միջև հաստատված հրադադարի ռեժիմը, ասել է, թե դա չի նպաստի հակամարտության կարգավորմանը:
Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու նախաձեռնությամբ՝ գտնելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը և երկուստեք նվազեցնել կորուստները: Հիշեցնենք, որ նույն առաջարկով հանդես են եկել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
Տարօրինակ է, որ մշտապես հայկական կողմին հրադադարը խախտելու, դիվերսիոն գործողություններ իրականացնելու կեղծ մեղադրանքներ ներկայացնելուն զուգահեռ, ադրբեջանական կողմը չի ցանկանում արձագանքել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու նախաձեռնությանը: 
Ինչ վերաբերում է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին Սաբիրօղլուի հնչեցրած հերթական ապատեղեկատվությանը, ապա կրկին շեշտում ենք, որ հայկական կողմը ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 414 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)