Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 05

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  սեպտեմբերի 4-ի լույս  5-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկարությամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, դիպուկահար հրացաններից և նռնականետերից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է 5000-ից ավելի  կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հատկապես Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղություններում: Միայն Վերին Չայլու գյուղի առաջնային բնագծի վրա գիշերվա ժամը 04:45-ի սահմաններում հակառակորդը "ДШК” և "ПК” տիպի գնդացիրներից արձակել է ավելի քան 600, իսկ "AК” ինքնաձիգերից` շուրջ 3000 փամփուշտ:      
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: 
     ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 494 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 05.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Սա Ադրբեջանի կողմից իրականացվող հերթական ահաբեկչական գործողությունն է: Ընդհանրապես ադրբեջանական կողմը կարծես թե մի նոր մարտավարություն է որդեգրել, որն ուղեկցվում է ահաբեկչական գործողություններով: Վերջիններս փորձում են դիվերսիոն գործողություններով ապակայունացնել իրավիճակը»,- անդրադառնալով ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն ստորաբաժանման կողմից իրականացրած հերթական դիվերսիոն գործողությանը՝ Aysor-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:ԼՂՀ պաշտոնյայի խոսքերով, այդ գործողությունները ահաբեկչական են դիտվում այն պարզ պատճառով, որ դիվերսիա իրականացրած ադրբեջանցիների մոտ հայտնաբերվել է խլացուցիչով ավտոմատ, ձեռնաշղթաներ և ահաբեկչություն իրականացնելու համար անհրաժեշտ այլ պարագաներ: Նրա խոսքերով, խումբը, որը փորձ է կատարել հատել Արցախյան սահմանը, հույս ուներ այնտեղիղ մարդ գերեվարել, սպանել և այլն:«Այստեղ մի յուրահատուկ տենդենց է նկատվում. նման միջադեպեր են գրանցվում, երբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 633 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 05.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ադրբեջանի քարոզչամեքենան վատ ավանդույթ է դարձրել Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում իրագործած սադրանքները վերագրել այն բանին, իբր «Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը»: Այս մասին PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրուցելիս ասել է Voskanapat պորտալի ղեկավար, քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Նա նշել է, որ վերջին ժամանակներում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զինված բախման 3 դեպք է եղել, որոնցից յուրաքանչյուրն ավարտվել է երիտասարդների մահով և, որ ԼՂՀ ՊԲ վրահսկողության ներքո գտնվող տարածքում են մնացել ադրբեջանցի զինծառայողների դիակները:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 779 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 05.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)