Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 23.10.2020
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 06

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին եւ հանդես եկել ելույթով:

     Իր խոսքում Նախագահը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ իշխանությունները կանեն ամեն ինչ բանակի տեխնիկական հագեցվածությունը համապատասխան մակարդակի վրա պահելու ուղղությամբ եւ դրա համար ոչինչ չի խնայվի: 
     Բակո Սահակյանն այնուհետեւ նշել է, որ ժամանակակից սպառազինության հետ մեկտեղ անհրաժեշտ է բարձ պահել նաեւ զինվորների մարտական ոգին, ինչն իրենից ներկայացնում է միջոցառումների բազմաբնույթ փաթեթ` ներառելով հոգեբանական, դաստիարակչական, սոցիալական եւ մի շարք այլ հիմնախնդիրներ: 
     Անդրադառնալով վերջերս Ադրբեջանի կողմից զինադադա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 383 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Երուսաղեմի քաղաքապետարանի, գերմանական թաղամասի հրեա բնակիչների եւ Հայոց պատրիարքարանի միջեւ 7 տարի շարունակվող հակամարտությունը՝ Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետագա ճակատագրի շուրջ, նոր զարգացումներ է ստանում։

Քաղաքապետարանի որոշմամբ, եկեղեցուն կից կառուցվելու է բարձրահարկ հյուրանոցային համալիր։ Ըստ նույն որոշման՝ հայկական եկեղեցին, որն այդպիսով, հայտնվելու է հյուրանոցային համալիրի բակում, տրամադրվելու է հրեա բնակիչներին՝ որպես համայնքային կենտրոն։

Քաղաքապետարանի որոշումը միանշանակ չի ընդունվել ինչպես Հայոց պատրիար ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 328 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Երբ Ալիևը տեսավ, որ Մեդվեդևը և Ռուսաստանը սանձեցին իրեն, այդ սանձը բերանին սկսեց թպրտալ աջ ու ձախ և հանդես բերեց այս ծիծաղաշարժ (ՄԱԿ–ի – խմբ.) բանաձևը»,– այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարաեց ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը՝ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ քննարկելով վաղը ՄԱԿ–ում քննարկվելիք՝ Ադրբեջանի կողմից ներկայացված հերթական հակահայ բանաձևը։ Ռաֆիկ Պետրոսյանը հատուկ շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարը, որն իր բնորոշմամբ ուզուն ախմախ է (բոյով ապուշ), նման անարդյունավետ քայլերով արդյունքի չի հասնի նաև այս անգամ։ Պետրոսյանը համոզված է, որ Ադրբեջանը նման բանաձև ներկայացնելով՝ ձեռքը գցում է փրփուրներից։

Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների համատեղ ասուլիսը թեժ բանավեճի վերածվեց, քանի որ ՄԱԿ–ում քննարկվելիք բանաձևի շուրջ Ռաֆիկ Պետրոսյանի մոտեցումները վրդովեցրին Լարիսա Ալավերդյանին։ «Եթե այդքան ծիծաղելի է (նկատի ունի Ադրբեջանի կողմից ներկայացված ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 344 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Չնայած Թուրքիայի ղեկավարության այն հայտարարություններին, թե Թուրքիան հանդուրժող և ժողովրդավարական երկիր է, իրականում, ժամանակակից Թուրքիան շարունակում է երիտթուրքերի քաղաքականությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով Անկարայի որոշումը, որի համաձայն թուրքական իշխանությունները չեն հասցնի մինչև սեպտեմբերի 19-ը տեղադրել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու խաչը: Ռուբեն Մելքոնյանը այդ պատճառաբանությունը ծիծաղելի է համարել` ընդգծելով, որ 200 կգ խաչի տեղադրումը մեծ ջանքեր չէր պահանջի թուրք ղեկավարությունից: Թուրքագետն այդ որոշումը հիմնավորեց Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվերով` հավելելով, որ հանրաքվեի նախօրեին թուրք ընտրողները չափազանց բացասաբար կվերաբերվեին խաչի տեղադրմանը հայկական եկեղեցու գմբեթին:
             ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 369 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


«Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունն Ադրբեջանից»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը՝ անդրադառնալով «Ժառանգության» ներկայացրած ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի արտահերթ քննարկմանը։

Արամ Սարգսյանը շեշտեց, որ ինքը դեմ է «Ժառանգության» մոտեցմանը և ճիշտ է համարում ոչ թե ԼՂՀ անկախության ճանաչումը, այլ ԼՂՀ անկախացման ճանապարհի օրինականության ու համապատասխանության ճանաչումը ոչ միայն միջազգային, այլև ԽՍՀՄ օրենքներին։ «Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախության օրինականությանը։ Ես դեմ եմ «Ժառանգության» այդ նախաձեռնությանը ոչ թե նրա համար, որ ես դեմ եմ ԼՂ անկա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 348 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«ԵՄ-ն անհանգստացած է վերջին ժամանակներս շփման գոտում տեղի ունեցող միջադեպերով»: Այս մասին հայտարարել է Ադրբեջան ժամանած Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

«Մեզ անհանգստացնում են շփման գոտում տեղի ունեցող միջադեպերը: Խաղաղ բանակցությունների վրա ուշադրությունը գրավելու համար պետք է լավ ուղղվածություն», - ըստ «Դեյ.ազ»-ի` ասել է Սեմնեբին և հայտնել, որ ցանկանում է քննարկել Ղարաբաղյան խնդիրը:

«Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ համանախագահները մեզ կաջակցեն այդ հարցի ուսումնասիրության առումով և լիցք կհաղորդեն խաղաղարար գործունեությանը», - ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ վերջերս հաճախակի են դարձել Ադրբեջանի կողմից դիվերսիոն խմբերի փորձերը` ներթափանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք:

Վերջին անգամ դա տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, երբ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արևելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 303 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի Գրականության ֆակուլտետում այս տարի բացված Հայոց լեզվի և գրականության ամբիոնը 2010-2011 ուստարվա համար ընդունելություն էր հայտարարել: Ներկայումս բաժինն ունի չորս ուսանող:

Թուրքական «Թարաֆ» (Taraf) թերթին տված հարցազրույցում համալսարանի ռեկտորի տեղակալ դոկտոր պրոֆեսոր Մեթին Հյուլագյուն , նախ նշել է, որ այս ուսանողներն ավարտելուց հետո հեշտությամբ գործ կգտնեն, ապա հավելել, որ ամբիոնում դասախոսի խնդիր կա:

Հյուլագյուն ասել է, որ ներկայումս մեկ դասախոս ունեն և Հայաստանից մեկ դասախոս էլ են ուզում հրավիրել, սակայն Ֆինանսների վարչությունը մերժել է նոր դասախոս բերելու խնդրանքը պատճառաբանելով, թե համալսարանի մյուս ամբիոններում բավականին շատ արտասահմանից հրավիրված դասախոսներ կան:

Հյուլագյուն նաև ասել է. «Հիմա տեսեք, բաժինը բացվել է, ուսանող կա, դասախոս չկա: Պետք է փորձենք ամեն կերպ համոզել Ֆինանսների վարչությանը, միայն թե, եթե թույլտվությունն ուշանա, այս անգամ էլ դասախոսները կհրաժարվեն: Դա արդեն լուրջ խնդիր կլինի»:

Աղբյուր` Panorama.am

Դիտարկումների քանակը: 364 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

http://www.sambo.am/show_video2.php?type=44<>


Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

«Ինչպես հաղորդել էինք նախօրոք, Ղազախստանի Ուրալսկ քաղաքում օգոստոսի 13-ից 1 ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 338 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել շվեդական Գետեբորգ քաղաքում տեղի ունեցած «Թուրքիայի դերը Եվրամիությունում» թեմայով սեմինարում։

Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet-ը, իր ելույթում Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե վերջինն ազատի Ադրբեջանի «օկուպացված» տարածքները։

Նա նաև ասել է, որ կարծիքը, թե Թուրքիան փոխել է իր արտաքին քաղաքական կողմնորոշումը Արևմուտքից դեպի Արևելք, անհիմն է։

«Թուրքիայի ԵՄ ինտեգրումը Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է»,– ասել է Չավուշօղլուն։

Tert.am

Դիտարկումների քանակը: 276 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)