Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 6 » Հատուկ ադրբեջանական լրատվամիջոցների համար. Աշոտ Դանիելյանը ծնվել, մեծացել, մարզվել է Ստեփանակերտում
11:28
Հատուկ ադրբեջանական լրատվամիջոցների համար. Աշոտ Դանիելյանը ծնվել, մեծացել, մարզվել է Ստեփանակերտում
http://www.sambo.am/show_video2.php?type=44<>


Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

«Ինչպես հաղորդել էինք նախօրոք, Ղազախստանի Ուրալսկ քաղաքում օգոստոսի 13-ից 16-ն անցկացված` Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մրցանակների սամբոյի միջազգային մրցաշարի 74 կգ քաշային կարգում հաղթող էր ճանաչվել հայ մարզիկ, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը:

Օրերս ադրբեջանական կայքերում հայտնվեց «Մերկացված է հայկական ԶԼՄ-ների հերթական կեղծարարությունը» բարձրագոչ վերնագրով հաղորդագրություն, ուր նշված էր, թե Ղազախստանում Ադրբեջանի դեսպանատունը հետաքննություն է անցկացրել և Ղազախստանի տուրիզմի և սպորտի նախարարությունից պարզել, որ Ա. Դանիելյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը և հանդես եկել Հայաստանի դրոշի ներքո:

Այս առիթով Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հաստատում է, որ Աշոտ Դանիելյանը հանդես է եկել ՀՀ դրոշի ներքո, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը, նաև` ևս մեկ անգամ հայտարարում, որ Նազարբաևի մրցաշարում ոսկե մեդալի արժանացած մարզիկը, ով, ի դեպ, այս տարի նվաճել է նաև Մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի կոչումը, ծնվել, մեծացել, մարզվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում»:

Հատուկ ադրբեջանական լրատվամիջոցների համար ևս մեկ հիշեցում:

1993 թվականին Ռուսաստանի Դաշնության Կստովո քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի և Իտալիայի Թուրին քաղաքում տեղի ունեցած սամբոյի եվրոպայի առաջնություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակցել է առանձին թիմով և ի պատիվ արցախցի մարզիկների 14 անգամ բարձրացվել է ԼՂՀ պետական դրոշը»:

Աշոտ Դանիելյանի եզրափակիչ գոտեմարտը և պարգևատրման արարողության տեսանյութը կարելի է դիտել այստեղ։

Tert.am

Просмотров: 486 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: