Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 23.10.2020
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 25
Սեպտեմբերի 21-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի շենքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 19-ամյա տարեդարձին նվիրված երեկո, որին մասնակցել են` Հայր Խորեն Հովհաննիսյանը, եկեղեցական խորհրդի անդամները, Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը, ճեմարանի սաները, հնդկահայոց համայնքի անդամները եւ տեղական մամուլի ներկայացուցիչները:

Երեկոն մեկնարկել է ճեմարանի սաների հեղինակած նկարների ցուցահանդեսով, որին հաջորդել է Հայաստանին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրում: Այնուհետեւ իր ելույթում դեսպանը շնորհավորել է ներկաներին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, երախտագիտ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 315 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Ես չեմ ասում, որ ԼՂՀ անկախության ճանաչումը ոչինչ չի փոխում, ես ասում եմ, որ դա ընդհանրապես քիչ բան կփոխի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը քիչ բան կփոխի միջազգային ճանաչման հարցում։Ըստ քաղաքագետի՝ որպեսզի ԼՂՀ անկախությունը միջազգայնորեն ճանաչվի, և դրանով ստիպենք, որ Ադրբեջանը հակամարտության կարգավորման՝ մեզ ձեռնտու ճանապարհով գնա, պետք է հասնել նրան, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչեն ԱՄՆ-ն, եվրոպական երկրները, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ «Հնարավո՞ր է դա անել։ Պատասխանն ակնհայտ է՝ ոչ։ Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը հաստատ չի բերի նրան, որ Ադրբեջանը կասի՝ վույ աման, ինչ սարսափելի է, և զիջումների կգնա»,- նշեց Իսկանդարյանը։Քաղաքագետի կարծիքով՝ եթե այսօր Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, կա մեծ ռիսկ, որ հիմնախնդրի կարգավորման ներկա գործընթացը կընդհատվի։ «Պետք չէ մոռանալ պարտնյորին։ Դժբախտաբար, թե բարեբախտաբար, մեր պարտնյորն Ադրբեջանն է։ Որպեսզի գործընթացը պահպանվի, պե ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 301 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

2010թ. սեպտեմբերի 23-ին պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային և հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:
Կողմերն անդրադարձան նաև Հայաստանում ՌԴ ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին արձանագրության վավերացման մանրամասներին: Հանդիպման ընթացքում դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին հանձնեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված հուշանվեր:

ՀՀ ՊՆ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 323 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Երկրապահ կամավորական միությունն իր ավանդական ուխտագնացության ծրագրի շրջանակներում եռօրյա այցով Տավուշի մարզում է:


Ադրբեջանի հետ շուրջ 350կմ սահման ունեցող մարզի մի քանի տասնյակի հասնող սահմանամերձ գյուղերից առաջինը Կիրանց էր, որտեղ այցելեցին երկրապահները: 
Միության նախագահը երկրապահների հետ միասին ծաղկեպսակ դրեց գյուղում զոհված 18 ազատամարտիկների հուշակոթողին, ինչպես նաեւ մարզից մի խումբ պատերազմի մասնակիցների պարգեւատրեց մեդալներով: Ազատամարտիկների մեծ մասը Երկրապահի մեդալին արժանացան հետմահու:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 314 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախումը երեկ երեկոյան Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում հանդես եկավ համերգով։ Նվագախումբը ղեկավարում էր հայտնի ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը։ Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում։Նվագախմբի կազմում կա նաև հինգ ադրբեջանցի։ Համերգն ունկնդրելու համար Երևան էր ժամանել նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, որին ուղեկցում էր Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան, ԱՊՀ երկրների համագործակցության միջպետական հումանիտար հիմնադրամի տնօրեն Արմեն Սմբատյանը։ՌԴ նախագահի մշակութային համագործակցության գծով խորհրդական Միխայիլ Շվիդկոյը նախքան համերգի մեկնարկը ողջունեց նմանատիպ նվագախումբ ստեղծելու գաղափարը։ Ըստ նրա՝ սա համարձակ որոշում էր, քանի որ համերգի շրջանակներում Հայաստանում են նաև նվագախմբի անդամ ադրբեջանցի երիտասարդները։ «Այս երիտասարդներն աշխարհ են եկել մեզ սովորեցնելու, որ պետք է խաղաղ ապրել»,- նշեց նա։Համերգային ծրագիրը ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 314 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)