Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 25 » Երկրապահները Տավուշում են
12:43
Երկրապահները Տավուշում են
Երկրապահ կամավորական միությունն իր ավանդական ուխտագնացության ծրագրի շրջանակներում եռօրյա այցով Տավուշի մարզում է:


Ադրբեջանի հետ շուրջ 350կմ սահման ունեցող մարզի մի քանի տասնյակի հասնող սահմանամերձ գյուղերից առաջինը Կիրանց էր, որտեղ այցելեցին երկրապահները: 
Միության նախագահը երկրապահների հետ միասին ծաղկեպսակ դրեց գյուղում զոհված 18 ազատամարտիկների հուշակոթողին, ինչպես նաեւ մարզից մի խումբ պատերազմի մասնակիցների պարգեւատրեց մեդալներով: Ազատամարտիկների մեծ մասը Երկրապահի մեդալին արժանացան հետմահու:


Փոքրիկ Սոսն ու Սոսեն իրենց ծնողների եւ տատիկի հետ եկել էին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից ստանալու իրենց պապիկի` Սոս Դավթյանին հետմահու տրված հուշամեդալը:


«Նման ուշադրությունը բարոյապես մեծ նշանակություն ունի մեզ համար»,-ասում է իր կյանքը հայրենիքին նվիրած ազատամարտիկի որդին` Արմեն Դավթյանը:


«Հայրիկիս մարտական ընկերների պատմելով` մեր գյուղացիները կարողացել են իրենց ուժերով գրավել ադրբեջանական երկու գյուղ, այն դեպքում, երբ նրանք բնակչության թվաքանակով կրկնակի են եղել»,-ասում է նա: Կիրանցում ընդամենը 85 տնտեսություն կա;

«Միայն պատկերացնելն անգամ, որ մի քանի կիլոմետր այն կողմ թշնամին է, արդեն իսկ խոսում է ձեր հերոսական ոգու մասին: Այստեղ ապրելով դուք ամենաիսկական երկրապահն եք»,- բնակիչներին ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը: Նրա խոսքերով Հայաստանի եւ Արցախի անկախությունն ամենամեծ նվերն էր, որ ստացավ հայ ժողովուրդը, իսկ այդ գործում իր մեծ նվիրումն ունեին բոլոր տավուշցիները` 200-ից ավելի զոհված ազատամարտիկներից մինչեւ մեծ ու փոքր:


a1plus.am

Просмотров: 474 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: