Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 09
ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը.

"ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ստեփանակերտ կատարած վերջին այցի ժամանակ, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ "...մենք հատել ենք ոչ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 504 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 09.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 8-ին՝ առավոտյան 9:30-ի սահմաններում, իրային գույքի պահեստապետ, Վայքի զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Ռուբենի Հակոբյանը, ըստ նախնական տվյալների, իրային գույքի պահեստում ինքն իրեն հրազենային գնդակային մահացու վիրավորում է հասցրել գլխի շրջանում։

«7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դեպքին՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե մի քանի շաբաթ առաջ Հայոց բանակում տեղի ունեցած նման մի միջադեպի վերաբերյալ արտահայտվելիս ինքը զգուշացրել էր, թե դա վերջին միջադեպը չի լինելու։

-Տարիների ընթաքում անընդհատ սխալ գործունեություն է տեղի ունեցել, սխալ ուղղությաբ ենք գնացել, և այսօր հասել ենք մի կետի, որ դրանից հետո այսպիսի բնույթի ցավալի դեպքեր մենք շատ ենք լսելու, և ես այդ կարծիքին եմ եղել դեռ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 862 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 09.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Թուրքական «Հաբերգեջ» (Habergec) տեղեկատվական կայքը հայտնում է, որ Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու գմբեթը սեպտեմբերի 19-ին անխաչ թողնելու մասին նահանգապետի հայտարարությունից հետո բազմաթիվ հայերի հրաժարումը Վան ժամանելուց տագնապեցրել է Վանի թուրք գործարարներին:

95 տարի հետո, երբ առաջին անգամ կազմակերպվելու է կրոնական արարողություն հայկական այդ պատմական եկեղեցում: Բացառիկ նշանակության այդ իրադարձությունն ապահովելու էր բազմահազար հայերի ժամանումը Վան զբոսաշրջիկի կարգավիճակով: Թուրք գործարարների համոզմամբ` դա խթանելու էր Հայաստան ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 1072 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 09.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «շատ տարօրինակ եւ անհավասարակշիռ» որակեց ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագիծը:

Դիտարկումների քանակը: 611 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 09.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Կրասնոդարի մարզի Նովոռոսիյսկ քաղաքում առնվազն երկու գերեզմանատներում պղծվել էին հայերի գերեզմաններ: Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, անհայտ անձինք գերեզմանատներում ջարդուփշուր էին արել 50 գերեզմանների տապանաքարերը, որոնց մեծ մասը պատկանում է հայերին:Այս փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել։ Հանցագործությունների բացահայտման նպատակով մասնագիտացված հետաքննչական–օպերատիվ խումբ էր ձևավորվել, որի կազմում ընդգրկվել էին քրեական հետախուզության առավել պատրաստված աշխատակիցներ, թաղային լիազորված ոստիկաններ ու քննիչներ։Analitika.at.ua կայքը, վկայակոչելով Նովոռոսիյսկի ՆԳ վարչության մամուլի ծառայությունը, հաղորդում է, որ միջոցառումները դրական արդյունք են տվել։ Օպերատիվ գործողությունների շնորհիվ կասկածյալներից մեկը ձերբակալվել է՝ խոստովանելով իր մեղքը ու մատնացույց անելով իր հանցակիցներին։Աշխատանքներ են տարվում փաստաթղթերի ու ապացույցների հավաքագրման ուղղությամբ։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 566 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 09.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Կարծում եմ, ադրբեջանական ղեկավարությունը գիտակցում է այն հսկայական ռիսկերը եւ պոտենցիալ կորուստները, որ կապված են [Ղարաբաղյան] հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերի հետ», - հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:
Երեքշաբթի օրը Թբիլիսիում Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Սեմնեբին նշել է, որ այս ամռանը շփման գծում տեղի են ունեցել ամենալուրջ բախումները վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում:

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը զգուշացրել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բախումների ուժգնացումը կարող է անվերահսկելի դարձնել դրանք:

«Կարծում եմ, երկու կողմերն էլ գիտակցում են [բախումների] ահագնացման ռիսկերը եւ կորուստները… սակայն միշտ էլ եղել է վտանգ, որ ինչ-որ բան կարող է դուրս գալ վերահսկողությունից», - հայտարարել է Փիթեր Սեմնեբին` մանրամասնելով. - «Երկու կողմերում էլ շատերը կան, զինվորներ, որոնք նյարդայնացած են: Շիկացած իրավիճակում եթե ինչ-որ բան պատահի, դա կարող է դյուրությամբ դուրս գալ վերահսկողությունից, եւ մենք պետք է լրջորեն վերաբերվենք սրան ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 477 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 09.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հայաստանի ԱԳՆ-ն չի կիսում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի կարծիքը, ըստ որի, Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի կայանման ժամկետի ավելացումը սպառնում է Հայաստանի անկախությանը:

Այս մասին «Մեդիամաքս»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նշենք, որ այդ տեղեկությունը տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները:

«Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայության մասին մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է երկրի ղեկավարությունը: Կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ներկայացված այդ տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում է պարունակում:

Ամեն դեպքում, որեւէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին, եւ մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ:

Այսօր հեռախոսազրույց կկայանա նաեւ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախար ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 483 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 09.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)