Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 17

Սեպտեմբերի 11-ից YouTube կայքում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող աղմկահարույց տեսանյութում Հայաստանի զինված ուժերի համազգեստով երիտասարդներին ստորացնելու եւ բռնություններ կիրառելու համար մեղադրվող անձի ինքնությունը բացահայտվել է։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը, տեղեկացնելով այս մասին, նաեւ հայտնեց, որ այժմ պարզվում է մեղավորների շրջանակը, առաջիկա օրերին նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։

Կիրակի օրը ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ քայլեր են ձեռնարկվում տեսանյութի հավաստիությունը պարզելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ։


Նախապես կասկածի տակ էր դրվել ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 484 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան. "Մեր գլխավոր ռեսուրսը մտավոր ներուժն է”

Այն, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընդհանրություններ շատ կան, վկայում են ոչ միայն պատմության ողբերգական փաստերը, այլեւ` արդի քաղաքական զարգացումը: Երեւանը Կիեւից առաջ է սկսել աշխարհի ուժային կենտրոնների հետ հարաբերություններում առաջնորդվել բազմավեկտոր եւ ռազմավարական հավասարակշռության սկզբունքներով: Արտաքին աշխարհի հետ կապերի զարգացում`հանուն ազգային շահի. առավելապես սա´ է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի կյանքի գործը: Հենց նրանն է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների վերականգնելու նախաձեռնությունը: Ուկրաինայում իշխանության փոփոխությունից հետո Երեւանն սկսեց լուրջ ջանքեր ներդնել մեր երկրի հետ ակտիվ երկխոսությունը վերսկսելու համար:
Ի դեպ, հայկական պետության ղեկավարն արդեն երկար տարիներ ղեկավարում է սպորտի առավել ինտելեկտուալ ձեւի` շախմատի ազգային ֆեդերացիան:
Այդ խաղի "բանաձեւը” Սերժ Սարգսյանի համար այսպիսին է` ինտելեկտ, նպատակասլացություն, համակարգվածություն: Դրանով է նա առաջնորդվում նաեւ քաղաքականության մեջ:
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական դիմանկարը` "Պրոֆիլի” հետ բացառիկ հարցազրույցում:

Վարվառա Ժլուկտենկո


Դիտարկումների քանակը: 775 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  սեպտեմբերի 15-ի լույս  16-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 27 դեպք, որոնց ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից շուրջ 200 անգամ գնդակոծվել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը 
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 502 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)